1 Chronicles 8
1 Բենիամինը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Բաղեին, երկրորդը՝ Ասբեղին, երրորդը՝ Արային,
2 չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային։
3 Բաղեի որդիներն էին՝ Արեդը, Գերան, Աբիուդը,
4 Աբիսուեն, Նաամանը, Գերան,
5 Սովփանը, Աքիրանը և Սովիմը։
6 Սրանք են Օվդի որդիները, և սրանք են Գաբեսում բնակվող տոհմերի իշխանները։ Նրանց գերեվարեցին Մանաքաթ։
7 Նաև՝ Նոոման, Աքիան և Գերան՝ նույն ինքը Եգղամը, որը ծնեց Ազային ու Աքիադին։
8 Եվ Սաարիմը որդիներ ունեցավ Մովաբում իր կանանց՝ Օսիմին ու Բաարային, արձակելուց հետո։
9 Նրա կին Ադան նրա համար ծնեց Հովբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին,
10 Հեուսին, Սեբիային և Մարմային։ Սրանք տոհմերի իշխաններ էին։
11 Հովսիմից ունեցավ Աբիտովբին և Աղփաղային։
12 Աղփաղայի որդիները՝ Օվեդ, Միսայել, Սեմեր (նա կառուցեց Օվնովն ու Ղովդը և նրա գյուղերը),
13 Բարիգա ու Սամա։ Սրանք են Եղամում բնակվող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։
14 Նրանց եղբայրները՝ Մովսեք, Հարիմաթ,
15 Զաբադիա, Արովդ, Օդեր,
16 Միքայել, Հեսփաք, Հովաքա և Հեզիա՝ Բարիագայի որդիները։
17 Զաբադիա, Մոքողամ, Ազակի, Աբար,
18 Հեսամարի, Եսիեղա և Հովբաբ՝ Եղփաղի որդիները։
19 Հակիմ, Զեքրի, Զաբդի,
20 Եղիովնե, Սաղթի, Ելիել,
21 Ադաիա, Բերիգա, Բարեա և Սամարիամ՝ Ամարիայի որդիները։
22 Հեսփան, Ովբեդ, Ելիել,
23 Աբդոն, Մեքրի, Անան,
24 Անանիա, Ամբրի, Աեղամ, Անաթովթիա,
25 Աթին, Հեփադիա և Փանուել՝ Սովսեկի որդիները։
26 Սամերիա, Սարայիա, Գոթողիա,
27 Արասիա, Եղիա, Զեքրի՝ Երոմի որդիները։
28 Սրանք տոհմերի իշխաններ են, ըստ իրենց սերնդի՝ առաջնորդներ. սրանք բնակվեցին Երուսաղեմում։
29 Գաբավոնի հայրը բնակվեց Գաբավոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։
30 Նրա որդիներն էին. անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Հեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նադաբ
31 և Գեդուր. նրա եղբայրներն էին Զաքուրն
32 ու Մաղողովթը, որը ծնեց Սամաային։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում, իրենց եղբայրների դեմ դիմաց, իրենց եղբայրների հետ։
33 Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին և Իսմայելին։
34 Հովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային։
35 Միքայի որդիներն են՝ Փիդովն, Մաղոք, Թարե և Աքաազ։
36 Աքաազը ծնեց Հովիդային, Հովիդան ծնեց Գաղեմաթին, Ազովթին, Զամարիային։ Զամարիան ծնեց Մեսսային,
37 Մեսսան ծնեց Բաանային։ Նրա որդին է Հռափեան, նրա որդին՝ Եղեասը, նրա որդին՝ Եսելը։
38 Եսելը վեց որդի ուներ, որոնց անուններն են. անդրանիկինը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայել, Սարաիա, Աբդիա և Անան։ Սրանք բոլորը Եսելի որդիներն էին։
39 Նրա եղբայր Եսեղկանի որդիներն են. անդրանիկը՝ Եղամ, երկրորդը՝ Ավաս, երրորդը՝ Եղիփաղետ։
40 Եղամի որդիները զորավոր ու ուժեղ այրեր էին, աղեղնավոր, որոնք բազմաթիվ որդիներ ու որդիների որդիներ ունեցան։ Նրանց թիվը հասավ հարյուր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի ցեղից էին։