Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 7

:
Armenian - NEA
1 Սրանք են Իսաքարի որդիները՝ Թովղա, Փուա, Յասուբ և Սամրամ՝ չորս հոգի։
2 Թովղայի որդիները՝ Օզի, Հռափայիա, Հերիել, Հեմու, Հեբամ և Սամուել, որոնք իրենց գերդաստանների իշխաններն էին։ Թուղն ու Անանը իրենց տոհմի մեջ զորավոր էին։ Նրանց գունդը Դավթի օրոք բաղկացած էր քսաներկու հազար վեց հարյուր հոգուց։
3 Օզիի որդին էր Հեզեբիան, Հեզեբիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։
4 Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց գերդաստանների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զորավոր մարդիկ, որովհետև նրանց կանայք ու որդիները բազմացել էին։
5 Նրանց եղբայրներն Իսաքարի բոլոր տոհմերի մեջ զորավոր էին։ Նրանց ընդհանուր թիվը կազմում էր ութսունյոթ հազար հոգի։
6 Բենիամինի որդիները՝ Բաղեե, Բոքոր, Ադիել՝ երեք հոգի։
7 Սրանք են Բաղեեի որդիները՝ Ասեբոն, Օզի, Օզիել, Երեմովթ, Ուրի՝ հինգ հոգի, որոնք իրենց գերդաստանների քաջազուն իշխաններն էին։ Նրանց թիվը քսաներկու հազար երեսունչորս էր։
8 Բոքորի որդիները՝ Զամարիաս, Հովաս, Ելիեզեր, Ելիոլե, Նավ, Ամարիա, Երիմովթ, Աբիու, Անաթովթ և Ելմեթեմ. սրանք բոլորը Բոքորի որդիներն էին,
9 իրենց գերդաստանների քաջազուն իշխանները, և նրանց թիվը քսան հազար երկու հարյուր էր։
10 Աբդիելի որդին էր Բաղաանը, Բաղաանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Աովդ, Քանաան, Եդան, Թարսիս և Աքիսաար։
11 Սրանք բոլորն Աբդիելի որդիներն էին, իրենց գերդաստանների քաջազուն իշխանները, որոնք քաջությամբ պատերազմի էին ելնում, և որոնց թիվը տասնյոթը հազար երկու հարյուր էր։
12 Նաև Սափիմ ու Աբիմ։ Սորայի որդին էր Սոբուն, նրա որդին՝ Հաթերը։
13 Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գովնի, Սահառ, Սելլում՝ Բալլայի որդիները։
14 Մանասեի որդին էր Եսրիելը, որին ծնեց Մանասեի ասորի հարճը, և որը ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։
15 Մաքիրը կին առավ Հափինի, նաև Սեփոնի համար։ Մաքիրի քրոջ անունն էր Մոոքա։ Երկրորդի անունը Սափաադ էր։ Սափաադը ծնեց միայն դուստրեր։
16 Մաքիրի կին Մոոքան որդի ծնեց և անունը դրեց Փարես։ Սրա եղբոր անունն էր Սորոմ, իսկ նրա որդու անունը՝ Ուղամ։
17 Ուղամի որդին էր Բադիմը։ Սրանք են Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիները։
18 Նրա քույր Մալեքեթը ծնեց Էսուդին, Աբիեզերին և Մոողային։
19 Սեմիրի որդիներն էին Այինը, Սյուքեմը, Ղակեիան և Անիամը։
20 Եփրեմի որդին՝ Մեսթաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադ, նրա որդին՝ Նոմեե, նրա որդին՝ Զաբեդ,
21 նրա որդին՝ Սովթել, նրա որդին՝ Եզեր, նրա որդին՝ Եղեադ։ Սրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, քանի որ սրանք եկել էին իրենց անասունները խլելու։
22 Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Նրա եղբայրները նրան մխիթարելու եկան։
23 Նա մերձեցավ իր կնոջը, որը հղիացավ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև ասում էր. «Չար ժամանակ ծնվեց իմ տանը»։
24 Եփրեմի դուստրն էր Սառան։ Նա այն մնացածների հետ շինեց ներքին և վերին Բեթորոնը։ Օզանի որդիներն էին Սեերան
25 և Հռափայեն, նրա որդիները՝ Հռասեթ և Թաղե, նրա որդին՝ Զոոդա, նրա որդին՝ Թաան,
26 նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա,
27 նրա որդին՝ Նուն, և նրա որդին՝ Հեսու։
28 Սրանք են նրանց կալվածքներն ու բնակավայրերը. Բեթելը և նրա գյուղերը՝ արևելյան մասում, Գազերն ու իր գյուղերը, Սյուքեմն ու իր գյուղերը մինչև Գազա ու դրա գյուղերը,
29 մինչև Մանասեի որդիների սահմանները, Բեթսանն ու իր գյուղերը, Թանաքն ու իր գյուղերը, Գաղաադն ու իր գյուղերը, Մակեդդոն ու իր գյուղերը և Դովրն ու իր գյուղերը։ Այնտեղ բնակվեցին Իսրայելի որդի Հովսեփի որդիները։
30 Ասերի որդիները՝ Հեսնա, Հասուր, Հեսովա, Հեսու, Բարիա և նրանց քույր Սարա։
31 Բարիայի որդիները՝ Քեբեր և Մելքիել. նա Զեբեթի հայրն է։
32 Քաբերը ծնեց Հափաղետին, Սոմերին, Քովթամին և սրանց քույր Սովղամին։
33 Հափաղետի որդիները՝ Բեսեքի, Բամայել և Ասիթ։ Սրանք են Հափաղետի որդիները։
34 Սոմերի որդիները՝ Աքիու, Հռաադա, Օբա և Արամ։
35 Սոփարի եղբայր Ելամի որդիները՝ Համանա, Սեղես և Ամաաղ։
36 Սոփարի որդիները՝ Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա,
37 Բասար, Օվդ, Սեմա, Սաղիսա, Հեթեր և Բեերա։
38 Հեթերի որդիները՝ Հափինա, Փասփա և Արա։
39 Օվղի որդիները՝ Օրեք, Անիել և Հռայիել։
40 Սրանք բոլորն Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջեր, իշխաններ և առաջնորդներ։ Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիվը քսանվեց հազար էր։