Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 4

:
Armenian - NEA
1 Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոմ, Քարմի, Ովր, Սուբաղ,
2 իսկ նրա որդին՝ Րիա։ Սուբաղը ծնեց Հեթին, Հեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային։ Սրանք Սարաթիայի սերունդն են։
3 Սրանք են Ետամի որդիները՝ Հեսրայել, Հեսմա և Գաբես, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։
4 Գեդուրի հայրը Փանուելն էր, իսկ Օվսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհեմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիները։
5 Թեկուայի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Աաղա ու Նոոբա։
6 Նոոբան նրա համար ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին և Ասթերանին։ Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են։
7 Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար և Եթնադի։
8 Եվ Կովսը ծնեց Եգովբին և Սոբեբային։ Սրանք են Հարիմի որդու՝ Հռեքաբի եղբոր սերունդները։
9 Գաբեսն առավել հայտնի էր, քան իր եղբայրները, և մայրը նրա անունն Իգաբես դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբեսի նման»։
10 Իգաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրա թող լինի, և իմաստությո՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եվ Աստված նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրել էր։
11 Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր։
12 Ասաբոնը ծնեց Հատրոփային, Փեսեին, Թանային՝ Նաասա քաղաքի հորը՝ կենեզացի Եսեղոնի եղբորը։ Սրանք Հռեփի բնակիչներն են։
13 Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա, իսկ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։
14 Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Հաբաբին։ Սրանք հյուսներ էին։
15 Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Եռա, Աղա և Նաամ, իսկ Աղայի որդին՝ Կենեզ։
16 Հայելի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա և Եսրայել։
17 Եսրիելի որդիները՝ Հեթեր, Մովրադ, Գափեր և Աղոն։ Հեթերը ծնեց, Մարովնին, Հեսմային, Այիսբային՝ Սեթեմոնի հորը։
18 Նրա կինը ծնեց Հարեդին՝ Գեդովրի հորը, Հաբարին՝ Սաքովնի հորը, և Հեքթիելին՝ Զովնանի հորը։ Սրանք Մորեդի կնոջ՝ փարավոնի դուստր Բեթթիայի ծնած որդիներն են։
19 Օվդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիներն են Կեսիայի հայր Դանան և Հովմամի հայր Սիմեոնը, իսկ Կեիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմին, Հեսթեմոնը և Մաքաթին։
20 Սիմեոնի որդիները՝ Ամնոն, Անանի որդի Հռաննոն և Թիղոն։ Հեսեի որդին՝ Զովքաթ, և Զովքաթի որդիները։
21 Հուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էր, Մարեսի հայրը՝ Ղադաա, Եսոբայի տան կտավագործների սերունդները, Հովակիմ,
22 Քուզեբի բնակիչները, Հովաս, Սարափ, որոնք բնակվեցին Մովաբում, և Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ։
23 Սրանք բրուտներ էին, որոնք բնակվում էին Անատիմում ու Սադերայում թագավորի հետ, նրա թագավորության մեջ։ Սրանք զորացան և բնակվեցին այնտեղ։
24 Շմավոնի որդիները՝ Նաբուել, Համին, Հարիբ, Զարեհ, Սավուղ։
25 Սավուղի որդին՝ Սաղեմ, նրա որդին՝ Բասան, նրա որդին՝ Ասեման, նրա որդին՝ Մազբա,
26 նրա որդին՝ Ամուել, նրա որդին՝ Սաբուդ, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։
27 Սեմեին ուներ վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին, և նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների նման չբազմացավ։
28 Նրանք բնակվեցին Բերսաբինում, Սամաայում, Մովղադայում, Սերսուղայում,
29 Բաաղայում, Քոասոմում, Թուղադայում,
30 Բաթուղում, Երմայում, Սիկիղակում,
31 Բեթմարքաբորում, Սեովսիմի կեսում և Բարուսեովրիմի տանը։ Սրանք էին նրանց քաղաքներն ու գյուղերը մինչև Դավիթ արքան։
32 Նաև Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ քաղաք,
33 և այդ բոլոր քաղաքների շուրջը՝ մինչև Բաաղ սփռված նրանց գյուղերը. սրանք են նրանց կալվածքներն ու նրանց սերնդաբանությունը։
34 Մոսոբաբ, Ամաղեկ, Ամասիայի որդի Հովսիա,
35 Հովել, Ասիելի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի Հեու,
36 Եղիոնե, Հեկեբա, Հասթե, Հասուիա, Ասայիա, Եդիել, Իսմայել, Բանեա,
37 Սամուեայի որդի Սամարիայի որդի Հեդիայի որդի Աղովնի որդի Սեփերի որդի Զուզա։
38 Այս անուն առ անուն հիշվածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։
39 Սրանք գնացին, մինչև որ հասան Գերարա, մինչև Գայի արևելյան կողմը, որ իրենց հոտերի համար արոտավայր որոնեն։
40 Նրանք բազմաթիվ ու լավ արոտավայրեր գտան, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, որտեղ խաղաղություն ու հանդարտություն էր տիրում, որովհետև նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակվել։
41 Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։
42 Նրանցից ոմանք՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ, գնաց Սեիր լեռը, իսկ Հեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիելը դարձան նրանց իշխանները։
43 Նրանք կոտորեցին Ամաղեկից մնացած վերապրածներին և այստեղ բնակվեցին մինչև այսօր։