Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 3

:
Armenian - NEA
1 Սրանք են Դավթի որդիները, որ նրա համար ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամովն՝ ծնված հեզրայելացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիա՝ ծնված կարմելացի Աբիգեայից,
2 երրորդը՝ Աբեսաղոմ՝ Գեսուրի թագավոր Թողմայի դուստր Մովքայի որդին, չորրորդը՝ Ադոնիա՝ Ագիթի որդին,
3 հինգերորդը՝ Սափատիաս՝ ծնված Աբիտաղից, վեցերորդը՝ Հեթրամ՝ ծնված իր Ագղա կնոջից։
4 Սրանք նրա համար ծնվեցին Քեբրոնում։ Նա այնտեղ թագավորեց յոթ տարի և վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում։
5 Սրանք էլ նրա համար ծնվեցին Երուսաղեմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան և Սողոմոն. այս չորսը Ամիելի դուստր Բերսաբեեից էին ծնվել։
6 Նաև Հեբաարը, Եղիսաման,
7 Եղիփալետը, Նագեբը, Նափեկը, Նափիին,
8 Եղիսաման, Եղիադան և Եղիթադան՝ ինը հոգի։ Սրանք բոլորը Դավթի որդիներն են՝
9 չհաշված նրա հարճերից ծնված որդիները։ Եվ Թամարը նրանց քույրն էր։
10 Սողոմոնի որդին՝ Հռոբովամ, նրա որդին՝ Աբիա, նրա որդին՝ Ասա, նրա որդին՝ Հովսափատ,
11 նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Օքոզիա, նրա որդին՝ Հովաս,
12 նրա որդին՝ Ամասիա, նրա որդին՝ Ազարիա, նրա որդին՝ Հովաթամ,
13 նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե,
14 նրա որդին՝ Ամովս, նրա որդին՝ Հովսիա։
15 Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։
16 Հովակիմի որդիները. նրա որդի Հեքոնիա և նրա որդի Սեդեկիա։
17 Հեքոնիայի որդին՝ Ասիր, նրա որդի Սաղաթիել,
18 Մեղքիրամ, Փադայիա, Ովսամով, Նաբատիա, Սանեսար և Հեքոնիա։
19 Սաղաթիելի որդիները՝ Զորաբաբել և Սեմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մասողամոս, Անանիա և նրանց քույր Սաղովմե։
20 Նաև՝ Ասեբա, Օող, Բարաքիա, Ասադիա և Ասոբասեդ՝ ութ հոգի։
21 Անանիայի որդին՝ Փալետիա, նրա որդին՝ Հեսիա, նրա որդին՝ Հռափայիա, նրա որդին՝ Օռնա, նրա որդին՝ Աբդիա, նրա որդին՝ Սեքենիա։
22 Սեքենիայի որդին՝ Սամայիա, Սամայիայի որդիները՝ Քետտուս, Հովել, Բերիա, Նովադիա, Սափատ և Սափեք՝ վեց հոգի։
23 Նովադիայի որդիները՝ Եղիոնե, Եզեկիա, Եսրիկամ՝ երեք հոգի։
24 Եղիոնեի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փադայիա, Ակկուբ, Հովնան, Դաղայիա և Անանիա՝ յոթ հոգի։