1 Chronicles 27
1 Ահա Իսրայելի որդիները՝ իրենց թվերով. տոհմերի առաջնորդներ, հազարապետներ, հարյուրապետներ ու հաշվառում կատարող գրագիրներ, որոնք ամիս առ ամիս տարվա բոլոր ամիսներին ծառայում էին ժողովրդին արքունի բոլոր հարցերում և ելումուտի ամեն մի գործում։ Ամեն մի դասի թիվը քսանչորս հազար էր։
2 Առաջին ամսվա առաջին դասի գլխավորը Զաբդեելի որդի Հեզբաալն էր։ Այդ դասի մեջ կար քսանչորս հազար հոգի։
3 Առաջին ամսվա զորքի բոլոր հրամանատարների գլխավորը Փարեսի որդիներից մեկն էր։
4 Երկրորդ ամսվա դասի գլխավորն Աքոթի որդի Դովդային էր, իսկ Մագալավոթն առաջնորդն էր. նրա դասի մեջ կային քսանչորս հազար զորավոր մարդիկ։
5 Երրորդը երրորդ ամսվա համար քահանայապետ Հովդաեի որդի Բանեան էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
6 Ինքը՝ Բանեան, երեսնյակի մեջ ամենահզորն էր և երեսնյակի գլխավորը։ Նրա դասի առաջնորդն էր նրա որդի Ամիզաբաթը։
7 Չորրորդը չորրորդ ամսվա համար Հովաբի եղբայր Ասայելն էր, նաև նրա որդի Զաբդեան և նրանից հետո՝ նրա եղբայրները։ Նրա դասում կար քսանչորս հազար հոգի։
8 Հինգերորդ գլխավորը հինգերորդ ամսվա համար Իզրայի որդի Սաթիովթն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
9 Վեցերորդ գլխավորը վեցերորդ ամսվա համար թեկուացի Եկգեսի որդի Եկեսն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
10 Յոթերորդ գլխավորը յոթերորդ ամսվա համար Եփրեմի որդիներից փալոմցի Քելն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
11 Ութերորդը ութերորդ ամսվա համար Զարայիի ընտանիքից Եսաթիի որդի Ուսաքն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
12 Իններորդը իններորդ ամսվա համար Բենիամինի երկրից անաթոթացի Աբիեզերն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
13 Տասներորդը տասներորդ ամսվա համար Զարայիի ընտանիքից նետոպաթցի Մաարին էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
14 Տասնմեկերորդը տասնմեկերորդ ամսվա համար Եփրեմի որդիներից փարաթոնցի Բանաիան էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
15 Տասներկուերորդը տասներկուերորդ ամսվա համար Գոթոնիելի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
16 Իսրայելի ցեղերից Ռուբենի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմավոնինը՝ Մակքայի որդի Սափատիան,
17 Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադովկը,
18 Հուդայինը՝ Դավթի եղբայրներից Եղիաբը, Իսաքարինը՝ Միքայելի որդի Ամարիան,
19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Սամեան, Նեփթաղիմինը՝ Ոզիելի որդի Հարիմովթը,
20 Եփրեմինը՝ Ոզիայի որդի Ովսերը, Մանասեի կես ցեղինը՝ Փալդիայի որդի Հովելը,
21 Գաղաադում գտնվող Մանասեի կես ցեղինը՝ Զաբդիայի որդի Հադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիելը,
22 Դանինը՝ Հովրամի որդի Եզրիելը։ Սրանք են Իսրայելի ցեղերի նահապետները։
23 Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան տարեկան և ավելի ցածր տարիք ունեցողներին, քանզի Տերն ասել էր. «Իսրայելացիներին պիտի բազմացնեմ երկնքի աստղերի չափ»։
24 Շարուհիի որդի Հովաբն սկսեց հաշվառման ենթարկել ժողովրդին, սակայն չավարտեց։ Այդ պատճառով Տերը բարկացավ Իսրայելի վրա, և նրանց թիվը չարձանագրվեց Դավիթ արքայի ժամանակագրության մեջ։
25 Արքայի գանձերի վերակացուն Ովդիելի որդի Ազմովթն էր, իսկ անդաստանների, գյուղերի, քաղաքների ու բերդերի հարստության վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։
26 Հողը մշակող երկրագործների վերակացուն Քելուբի որդի Եզրասն էր,
27 ագարակներինը՝ արիմաթացի Սեմեին, գյուղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին,
28 դաշտերի ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդեոնի որդի Բալդանան, ձեթի շտեմարաններինը՝ Հովասը։
29 Հովիտներում արածող արջառների վերակացուն էր Ադայիայի որդի Սովփատը,
30 ուղտերինը՝ իսմայելացի Ովբիան, ավանակներինը՝ մարաթովնացի Հադիան,
31 հոտերինը՝ հագարացի Հովազը։ Սրանք բոլորը Դավիթ արքայի ունեցվածքի վերակացուներն էին։
32 Դավթի հորեղբայր Հովնաթանը՝ իմաստուն մի մարդ, խորհրդական էր՝ միևնույն ժամանակ լինելով ատենադպիր։ Աքիմենի որդի Հեիելը արքայի որդիների դաստիարակն էր։
33 Աքիտոփելը արքայի խորհրդականն էր,
34 իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը։ Աքիտոփելից հետո, մերձավոր լինելու տեսակետից, գալիս էին Բանեայի որդի Հովիդայիան և Աբիաթարը։ Արքայի զորքերի հրամանատարն էր Հովաբը։