1 Chronicles 26
1 Ահա և դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ։
2 Մոսողամի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հադիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Նաթանա,
3 հինգերորդը՝ Ովլամ, վեցերորդը՝ Հովնաթան, յոթերորդը՝ Ելիովնե։
4 Աբդեդոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամեա, երկրորդը՝ Հովզաբադ, երրորդը՝ Հովադա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել,
5 վեցերորդը՝ Ամիել, յոթերորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փելաթի։ Արդարև, Աստված օրհնել էր Իդիթոմին։
6 Նրա անդրանիկ որդի Սամեան ծնեց որդիներ, որոնք իրենց հոր տան գլխավորներն էին, քանզի հզոր էին։
7 Սամեայի որդիները՝ Գոթնի, Ռափայել, Հովբեդ, Ելզաբեթ, Աքիու և իր եղբայրները, որոնք զորեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիա և Իզբակոս։
8 Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզոր մարդիկ էին ու վարժ սպասավորություն էին կատարում։ Աբդեդոմի որդիները վաթսուներկու հոգի էին։
9 Մոսողամի որդիներն ու եղբայրները տասնութ քաջ մարդիկ էին։
10 Մերարիի որդիներից Ովսան ուներ որդիներ. Շամարին գլխավորն էր (թեև նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջնորդ կարգեց),
11 երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբելը, չորրորդը՝ Զաքարիան։ Սրանք բոլորը Ովսայի որդիներն ու եղբայրներն էին՝ տասնչորս հոգի։
12 Սրանց բաժին ընկավ դռների պահպանությունը. նրանք իրենց եղբայրների նման, ըստ իրենց առաջնորդների, պաշտոն ունեին՝ սպասավորելու Տիրոջ տանը։
13 Նրանք՝ մեծ թե փոքր, ըստ իրենց ազգատոհմի տների, վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։
14 Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
15 Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին՝ գանձատունը։
16 Ովսային բաժին ընկավ արևմտյան կողմը՝ զառիվերի վրա գտնվող ներքին սենյակի դռնով հանդերձ։ Դռնապանները կանգնում էին.
17 արևելյան կողմում՝ օրական վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ չորս, հարավային կողմում՝ ևս չորս, գանձատան մոտ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար,
18 արևմտյան կողմում՝ չորս, իսկ ճանապարհի վրա՝ երկուական՝ իրար փոխարինելու համար։
19 Այս է Կորխի որդիների և Մերարիի որդիների դռնապանների դասակարգումը։
20 Ղևտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբազան գանձերն էին հսկում։
21 Գերսովնի որդի Լադանի որդիները. Գերսովնի որդի Լադանի ազգատոհմի իշխաններն էին Հեիելը,
22 նրա որդիներն էին Զեթամ և Հովել եղբայրները, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին։
23 Ամրիմից ու Իսահառից էին սերել Քեբրոնն ու Ոզիելը։
24 Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբիելը գանձերի ավագ վերակացուն էր։
25 Նրա եղբայրներն էին. Եղիազարի որդի Աբիան, նրա որդի Հուսեեն, սրա որդի Հովրամը, նրա որդի Զեքրին, նրա որդի Սալոմոթը։
26 Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
27 Դրանք ավար էին վերցված քաղաքներից, և դրանց մի մասը հատկացված էր, որ Աստծու տան շինության աշխատանքները չնվազեն։
28 Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել մարգարեն, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբեններն ու Շարուհիի որդի Հովաբը, Սալոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին։
29 Հեսսարի սերնդից Քոնոնիան և նրա որդիները Իսրայելի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրություն ու դատ անեն։
30 Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։
31 Քեբրոնի սերնդից՝ Քեբրոնի ազգատոհմի իշխան Ուրիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում նրանք ըստ իրենց ազգատոհմերի մարդահամարի ենթարկվեցին, և նրանց մեջ գտնվեցին հզոր մարդիկ գաղաադացիների Հազեր բնակավայրում։
32 Նրա եղբայրները՝ երկու հազար յոթ հարյուր հզոր մարդիկ, տոհմերի իշխաններ էին։ Դավիթ արքան նրանց Ռուբենի ու Գադի ցեղերի և Մանասեի կես ցեղի գնդի վերակացու նշանակեց Աստծու և արքայի բոլոր գործերի համար։