Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 25

:
Armenian - NEA
1 Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
2 Ասափի որդիները՝ Զակքուր, Հովսեփ, Նաթանիա և Հեսիել։ Ասափի որդիները գործում էին թագավորի հրահանգով։
3 Իդիթումի որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա և Մատաթիա։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նվագակցությամբ գոհություն և փառաբանություն էին մատուցում Տիրոջը։
4 Եմանի որդիներն էին՝ Բոկքիա, Մատթանիա, Ոզիել, Սուբայել, Հերիմովթ, Անանիա, Անանի, Ելիաթա, Գեդդելթի, Ռովմեթիեզեր, Եզբակատան, Մելեթի, Հովթիրի և Մազիովթ։
5 Սրանք բոլորը արքայի երաժիշտ Եմանի որդիներն էին, որին Աստված խոստացել էր փառավորել՝ Եմանին տալով տասնհինգ որդի և երեք դուստր։
6 Նրանք բոլորն իրենց հոր հետ օրհներգեր էին երգում Տիրոջ տանը ծնծղաների, տավիղների ու քնարների նվագակցությամբ արքայի, Ասափի, Իդիթումի ու Եմանի մոտ։
7 Նրանք և նրանց եղբայրները, որոնք ուսանել էին Տիրոջն օրհներգել՝ բոլորն էլ հմուտ մարդիկ, երկու հարյուր ութսունութ հոգի էին։
8 Ամենօրյա սպասավորությունը հաստատվեց վիճակով. տարբերություն չդրվեց փոքրի ու մեծի, փորձառուի և սկսնակի միջև։
9 Նախ վիճակով հաստատվեց Ասափի, նրա որդիներին ու եղբայրների ծառայության կարգը. առաջինը՝ Հովսեփին, երկրորդը՝ Գոդողիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
10 երրորդը՝ Զակքուրին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
11 չորրորդը՝ Եզրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
12 հինգերորդը՝ Նաթանիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
13 վեցերորդը՝ Բոկքիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
14 յոթերորդը՝ Հեսիելին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
15 ութերորդը՝ Եսայիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
16 իններորդը՝ Մատթանիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
17 տասներորդը՝ Սեմեիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
18 տասնմեկերորդը՝ Ոզիելին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
19 տասներկուերորդը՝ Ասաբիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
20 տասներեքերորդը՝ Սուբայելին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
21 տասնչորսերորդը՝ Մատաթիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
22 տասնհինգերորդը՝ Հերիմովթին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
23 տասնվեցերորդը՝ Անանիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
24 տասնյոթերորդը՝ Եզբակատանին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
25 տասնութերորդը՝ Անանիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
26 տասնիններորդը՝ Մելեթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
27 քսաներորդը՝ Ելիաթան, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
28 քսանմեկերորդը՝ Հովթիրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
29 քսաներկուերորդը՝ Գեդդելթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
30 քսաներեքերորդը՝ Մազիովթին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի և
31 քսանչորսերորդը՝ Ռովմեթիեզերին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի։