1 Chronicles 24
1 Ահարոնի որդիների դասակարգումը։ Ահարոնի որդիներն են Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
2 Նադաբն ու Աբիուդը իրենց հորից շուտ մեռան և որդիներ չունեին, ուստի Ահարոնի որդիներ Եղիազարն ու Իթամարը քահանա դարձան։
3 Դավիթը խմբերի բաժանեց նրանց. Եղիազարի որդիներից՝ Սադովկին և Իթամարի որդիներից՝ Աքիմելեքին, ըստ իրենց թվահամարի, պաշտոնի ու ազգատոհմերի։
4 Եղիազարի որդիների մեջ գտնվեցին ավելի շատ զորավոր իշխաններ, քան Իթամարի որդիների մեջ։ Ուստի Եղիազարի որդիներին բաժանեց տասնվեց ազգատոհմերի իշխանների, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։
5 Նրանց բաժանեց ըստ միանման վիճակահանության, քանի որ սրբությունների վերակացուներ և Տիրոջ տան առաջնորդներ կային թե՛ Եղիազարի որդիների մեջ և թե՛ Իթամարի որդիների մեջ։
6 Ղևտացիներից Նաթանայելի որդի Սամեաս գրագիրը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադովկ քահանայի և Աբիաթարի որդի Աքիմելեքի և ղևտական ու քահանայական ընտանիքների իշխանների ներկայությամբ։ Վիճակ էին հանում մեկ Եղիազարի երկու տոհմերի համար, և Իթամարի մեկ տոհմի համար։
7 Առաջին վիճակն ընկավ Հարիբին, երկրորդը՝ Հադինային,
8 երրորդը՝ Քարեմին, չորրորդը՝ Սեովրինին,
9 հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Մերիային,
10 յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,
11 իններորդը՝ Հեսուին, տասներորդը՝ Սեքենիային,
12 տասնմեկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Սաղակիմին,
13 տասներեքերորդը՝ Ոփփային, տասնչորսերորդը՝ Իզբայելին,
14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին,
15 տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեին,
16 տասնիններորդը՝ Ոփեթիային, քսաներորդը՝ Եզեկիելին,
17 քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուելին,
18 քսաներեքերորդը՝ Դալայիային և քսանչորսերորդը՝ Մոզիային։
19 Այս է նրանց դասակարգումը՝ համաձայն իրենց սպասավորության, որպեսզի Տիրոջ տունը մտնեն՝ ըստ իրենց իրավունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպես որ պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
20 Ղևիի ազգատոհմի մնացած որդիներն էին. Ամրամի որդիներից՝ Սուբայել, Հուդայիա, Աբադիա։
21 Աբիայի որդիներից՝ իշխան Հեսիա,
22 Սարայիսի որդիներից՝ Ալամովթ, Սալովնի որդիներից՝ Հանաթ,
23 Քեդրոնի որդիներից՝ առաջինը՝ Հեդիու, երկրորդը՝ Ամասիա, երրորդը՝ Հեզիել, չորրորդը՝ Հեկիմա։
24 Ոզիելի որդիներից՝ առաջինը՝ Միքիա, երկրորդը՝ Հուսա, Միքայի որդին՝ Սամեր,
25 և Միքայի եղբայրը՝ Հեսիե, Հեսիեի որդին՝ Զաքարիա։
26 Մերարիի որդիները՝ Մոողի ու Մուսի, և նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝
27 Բոնիա, Մերարիի որդիները՝ Զակքուր ու Օբդիա,
28 Մոողի որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Կիս,
29 Կիսի որդին՝ Իսմայել։
30 Մուսիի որդիները՝ Մոողի, Հեդեր ու Հերիմովթ։ Սրանք ղևտացիների որդիներն են ըստ իրենց ազգատոհմերի։
31 Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։