Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 20

:
Armenian - NEA
1 Հաջորդ տարի, երբ թագավորները պատերազմի են ելնում, Հովաբը հավաքեց բոլոր զորագնդերը և ասպատակեց ամովնացիների ամբողջ երկիրը։ Նա եկավ և պաշարեց Ռաբաթը, իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում։
2 Հովաբը գրավեց Ռաբաթը և կործանեց այն։ Դավիթը նրանց Մեղքոմ թագավորի գլխից վերցրեց թագը։ Պարզվեց, որ դրա ոսկին մի տաղանդ քաշ ունի. նրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին։ Նա նաև չափազանց շատ ավար վերցրեց։
3 Ապա դուրս հանեց այնտեղի ժողովրդին և նրանց դրեց սղոցի ու երկաթե կացինի աշխատանքների։ Դավիթն այսպես վարվեց ամովնացիների բոլոր քաղաքների հետ և իր ամբողջ զորքով վերադարձավ Երուսաղեմ։
4 Դրանից հետո Գազերում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքեն սպանեց հսկաների որդիներից Սեպփիային և ընկճեց նրանց։
5 Դարձյալ պատերազմ եղավ այլազգիների դեմ, և Հայիրի որդի Եղեանան սպանեց գեթացի Գողիադի եղբայր Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։
6 Դարձյալ պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար չափազանց մեծ մի մարդ, որը յուրաքանչյուր ձեռքին և ոտքին վեցական մատ ուներ, այսինքն՝ քսանչորս մատ։ Նա հսկաների ցեղից էր։
7 Նա ծաղրում էր Իսրայելին, բայց Դավթի եղբորորդի Հովնադաբը՝ Սամաայի որդին, սպանեց նրան։
8 Նրանք ծնվել էին Հռափայից Գեթ քաղաքում։ Բոլորն էլ հսկա մարդիկ էին և ընկան Դավթի ու նրա զորականների ձեռքով։