Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 13

:
Armenian - NEA
1 Դավիթը խորհրդակցեց հազարապետների ու հարյուրապետների և բոլոր իշխանների հետ։
2 Դավիթն ասաց հավաքված բոլոր իսրայելացիներին. «Եթե ձեզ բարի է թվում, և Տերը՝ մեր Աստված էլ հաջողություն է պարգևել, մարդ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրների, ինչպես նաև իրենց քաղաքներում ու կալվածքներում ապրող քահանաների ու ղևտացիների մոտ, որպեսզի մեզ մոտ ժողովվեն,
3 և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք, քանի որ Սավուղի ժամանակներից ի վեր դրանով չզբաղվեցին»։
4 Բոլոր հավաքվածները համաձայնվեցին այդպես անել, որովհետև ողջ ժողովուրդն այս խոսքերը ճիշտ համարեց։
5 Դավիթը հավաքեց բոլոր իսրայելացիներին՝ Եգիպտոսի սահմաններից սկսած մինչև Եմաթ, որպեսզի Աստծու տապանակը տանեն Կարիաթ-Յարիմից։
6 Դավիթը հանել տվեց այն, և ամբողջ Իսրայելը բարձրացավ Հուդայում գտնվող Դավթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տիրոջը՝ Աստծուն նվիրված տապանակը. Նրա աթոռը տապանակի վրայի քերովբեների վրա է։
7 Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերված մի նոր սայլի վրա, և Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։
8 Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։
9 Նրանք եկան մինչև Քելովնի կալը, և Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզը տեղից շարժել էր այն։
10 Տերը խիստ զայրացավ Օզայի վրա ու այնտեղ սպանեց նրան, որովհետև համարձակվել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռավ Աստծու առաջ։
11 Դավիթը տրտմեց, քանզի Տերը պատուհասով հարվածել էր Օզային։ Այդ վայրը մինչև այսօր կոչվում է Օզայի հարված։
12 Այդ օրը Դավիթը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակն ինձ մոտ տանեմ»։
13 Եվ Դավիթը տապանակը չփոխադրեց իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ քետացի Աբեդդարի տունը։
14 Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, և Աստված օրհնեց Աբեդդարին և այն ամենը, ինչ նա ուներ։