Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 11

:
Armenian - NEA
1 Ողջ Իսրայելը, Դավթի մոտ՝ Քեբրոն գալով, ասացին. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։
2 Անցյալում, մինչ Սավուղն արքա էր, դու էիր հովվություն անում Իսրայելին։ Եվ Տերը՝ քո Աստվածը, քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելի իմ ժողովրդին, դու պիտի լինես Իսրայելի առաջնորդը”»։
3 Իսրայելի բոլոր ծերերը եկան արքայի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթ արքան Տիրոջ առջև Քեբրոնում նրանց հետ ուխտ դրեց։ Նրանք Դավթին Իսրայելի թագավոր օծեցին՝ ըստ Տիրոջ այն խոսքերի, որ նա Սամուելի միջոցով ասել էր։
4 Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ հեբուսացիներն էին՝ այդ երկրի բնակիչները։
5 Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրավեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դավթի քաղաքը։
6 Դավիթն ասաց. «Ով առաջինը հարվածի հեբուսացիներին, նա էլ իշխան ու զորավար կլինի»։ Սարուիայի որդի Հովաբն առաջինը ելավ նրանց դեմ ու դարձավ իշխան։
7 Դավիթը նստեց ամրոցում, այդ պատճառով այն կոչեց Դավթի քաղաք։
8 Նա շուրջանակի շինեց քաղաքը, որ պատերազմելով էր գրավել։
9 Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Ամենակալ Տերը նրա հետ էր։
10 Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։
11 Ահա Դավթի հզոր մարդկանց թիվը. Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զորավարներից առաջինը։ Մի անգամ նա իր սուրը բարձրացրեց երեք հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։
12 Նրանից հետո գալիս է աքուքացի Դովդայի որդի Եղիազարը։ Նա երեք հզորներից էր
13 և Փասասոդոմում Դավթի հետ էր։ Այլազգիներն այստեղ հավաքվեցին պատերազմի։ Դաշտի մի մաս լի էր գարիով. ժողովուրդը փախավ այլազգիների առջևից։
14 Նա կանգնեց և պաշտպանեց դաշտի գարիով մասը։ Նրանք հարվածեցին այլազգիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։
15 Երեսուն իշխաններից երեքն իջան Դավթի մոտ, Ոդողոմի քարայրի մոտերքում գտնվող ժայռի մոտ, իսկ այլազգիները բանակ դրեցին Հսկաների հովտում։
16 Դավիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զորքը՝ Բեթղեհեմում։
17 Դավիթը ցանկություն հայտնեց ու ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կբերեր Բեթղեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։
18 Եվ այդ երեք զորավարները, այլազգիների բանակը ճեղքելով, ջուր հանեցին դարպասի մոտ գտնվող Բեթղեհեմի ջրհորից և բերեցին Դավթին, բայց Դավիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նվիրեց՝ ասելով.
19 «Աստված մի՛ արասցե, որ այդ բանն անեմ. դա պիտի նշանակեր խմել այդ մարդկանց արյունը, քանի որ իրենց կյանքի գնով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արեցին այդ երեք զորավարները։
20 Հովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխավորն էր։ Նա սուր բարձրացրեց վեց հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։
21 Նա անվանի էր երեսունի մեջ, ավելի նշանավոր էր, քան մյուսները։ Նրանց գլխավորն էր, սակայն այն երեքին չէր հասնում։
22 Հովիդայեի որդի Բանեասը հզոր մարդու որդի էր։ Նա բազում գործեր արեց Կասբեելում։ Նա սպանեց Արիել Բանիայի երկու որդիներին։ Նա էր նաև, որ մի ձյունոտ օր իջավ և փոսի մեջ սպանեց առյուծին։
23 Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։
24 Այս բանն արեց Հովիդայեի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզոր մարդկանց մեջ էր։
25 Նա երեսունի մեջ ավելի նշանավոր էր, սակայն այն երեքին չէր հասնում։ Դավիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։
26 Սրանք էին զորքի հզոր մարդիկ՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթղեհեմացի Դովդայի որդի Եղեանան,
27 արորացի Սամովթը, փաղովնացի Աքիգեղեսը,
28 թեկուացու որդի Օվրեն, անաթովթացի Աբիեզերը,
29 ասովթացի Սոբաքը, աքովնացի Եղին,
30 նետոփաթացի Մովարեն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը,
31 Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը,
32 Նեքեղ Գաասից՝ Ուրին, սարափթացի Աբիելը,
33 բարսամացի Ազամովթը, սաղաբոնացի Եղիաբան,
34 գոթնացի Ասամի որդին, արարացի Մադեի որդի Հովնաթանը,
35 արարացի Աքարի որդի Աքիաբը, Ուրի որդի Եղիբաաղը,
36 քուրաթացի Փերովմեն, փելոնացի Աքիան,
37 կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարեն,
38 Նաթանի եղբայր Հովելը, Ագարի որդի Մաբարը,
39 ամովնացի Սեղեկովը, բերովթացի Նաարը՝ Սարուիայի որդի Հովաբի կապարճակիրը,
40 ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբերը,
41 քետացի Ուրիասը, Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը,
42 որը Ռուբենի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխավորը,
43 Մաաքայի որդի Անանը, մատթանացի Հովսափատը,
44 աստարովթացի Ոզիաս, քովթանացու որդիներ Սամաան և Հևեղը, որոնք արարացիներ էին,
45 Սամարիի որդի Հեդիելն ու նրա եղբայր Հովազան, որոնք աթովսացիներ էին,
46 մաովնացի Հեղիելը, Այիրաբն ու նրա որդին՝ Հովսեն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Հեթեման, Աղիելը, Ովբեդը և Հասիելը, որոնք մովսաթացիներ էին։