Song of Solomon 8AE1994

1Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝ մօրս կաթով սնուած, եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ, եւ ոչ

2Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը, այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով, քեզ ազնիւ գինի տայի խմելու, օշարակ տայի իմ

3Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ նրա աջը թող գրկի ինձ։

4Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի,

5«Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է՝ յենած իր սիրեցեալին»։ «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ. այնտեղ քո մայրը

6Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը մահուան պէս, խանդը դաժան է

7Առատ ջրերը չեն կարող սէրը մարել, եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն։ Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր

8«Մեր քոյրը փոքրիկ է եւ դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։

9Եթէ պարիսպ լինէր նա,վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղեւնափայտի տախտակներ կը շինէինք

10«Ես պարիսպ եմ, եւ իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը, որ իր խաղաղութիւնն է

11Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում. իր այգին նա տուեց պահապաններին։ Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր

12Իմ այգին իմ առջեւն է. հազարը Սողոմոնին, եւ երկու հարիւրը՝ պահապաններին, որ պահում են նրա պտուղը։ Հարսն ասում է.

13«Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ, եւ ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»։

14«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Song of Solomon 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.