Song of Solomon 2AE1994

1«Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։

2Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։

3«Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ

4«Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ։

5Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս, քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։

6Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ աջը նրա թող գրկի ինձ»։

7«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի,

8«Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։

9Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում»։«Ահա նա կանգնած է մեր պատի

10Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝ «Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։

11Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան-գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում,

12էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։

13Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։

14Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ո՛վ իմ աղաւնեակ, դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ, ցո՛յց տուր քո

15«Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը»։

16«Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,

17քանի դեռ ցերեկը կը լուսաւորի, եւ դեռ կը շարժուեն ստուերները։ Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ, այծեամի պէս կամ

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Song of Solomon 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.