Ruth 3AE1994

1Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտռեմ, որ քեզ լաւ լինի։

2Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։

3Դու լուացուի՛ր, օծանելիք ցանուի՛ր, հագուստներդ հագի՛ր եւ դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ յայտնուիր, մինչեւ որ

4Երբ նա գնայ քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, բա՛ց արա ծածկոցը ոտքի կողմից եւ պառկի՛ր։ Նա քեզ կ՚ասի, թէ ինչ

5Հռութը նրան ասաց. «Կ՚անեմ այն ամէնը, ինչ որ ասացիր ինձ»։

6Նա իջաւ կալը եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս պատուիրել էր իր սկեսուրը։

7Բոոսը կերաւ, խմեց, եւ նրա սիրտը զուարթացաւ, գնաց պառկեց դէզի մօտ։ Հռութը թաքուն եկաւ, բացեց ծածկոցը նրա ոտքերի

8Կէս գիշերուայ մօտ մարդը վախեցաւ, շփոթուեց եւ տեսաւ, որ իր ոտքերի մօտ մի կին է պառկել։

9Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրայ, որովհետեւ դու իմ ազգականն

10Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տէր Աստծուց, աղջի՛կս, որովհետեւ քո այս վերջին բարեգթութիւնը աւելին է, քան առաջինը,

11Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կ՚անեմ քեզ համար, որովհետեւ իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ

12Ես, արդարեւ, քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական էլ կայ։

13Այս գիշեր այստեղ գիշերի՛ր, իսկ առաւօտեան եթէ այն ազգականը տէր կանգնի քեզ, լաւ է, թող տէր կանգնի, իսկ եթէ չկամենայ

14Նա պառկեց նրա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ։ Հռութը վեր կացաւ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։

15Վրայիդ ծածկոցը բե՛ր եւ բռնի՛ր այստեղ»։ Հռութը բռնեց այն, եւ Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, եւ Հռութը

16Նա գնաց իր սկեսրոջ մօտ, որը նրան ասաց. «Ի՞նչ եղաւ, աղջի՛կս»։ Եւ նա պատմեց նրան այն ամէնը, ինչ որ այդ մարդն արել էր

17եւ ասաց. «Այս վեց չափ գարին տուեց ինձ եւ ասաց. «Քո սկեսրոջ մօտ ձեռնունայն չգնաս»։

18Նոոմինն ասաց. «Նստի՛ր, մինչեւ որ պարզ լինի մեզ, թէ գործն ինչպես կը վերջանայ, որովհետեւ այն մարդը չի հանգստանայ,

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ruth 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.