1Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, - խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով,
2որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անհատնում ցաւ՝ իմ սրտին, -
3որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովուել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար,
4որ իսրայէլացիներն են. նրանցն է որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը.
5նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա՛ է բոլորի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած։ Ամէն։
6Կարելի չէ, որ Աստծու խօսքը գետնին մնայ. որովհետեւ ոչ բոլոր նրանք, որ Իսրայէլի ցեղից են, իսրայէլացիներ են։
7Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են. այլ՝ «Իսահակի անունո՛վ քո սերունդը պիտի կոչուի»,
8այսինքն թէ՝ մարմնի որդինե՛րը չեն, որ Աստծու որդիներ են, այլ խոստման որդիներն են համարւում որպէս սերունդ.
9քանզի այս է խոստումը, որ ասում է, թէ՝ «Այս ժամանակում պիտի գամ, եւ Սառան որդի պիտի ունենայ»։
10Եւ ոչ միայն այսչափ. այլ նաեւ Ռեբեկան, որ յղացաւ մեր հայր Իսահակից նոյն անկողնում.
11որովհետեւ, քանի դեռ տղաները չէին ծնուել, եւ քանի դեռ բարի կամ չար բան չէր գործուել (որպէսզի Աստծու ծրագիրը ըստ
12ոչ թէ գործերից, այլ՝ նրանից, ով կոչեց), - նրան ասուեց, թէ աւագը կրտսերին պիտի ծառայի.
13ինչպէս գրուած էլ է, թէ՝ «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի»:
14Իսկ արդ, ի՞նչ ասենք. միթէ կա՞յ անարդարութիւն Աստծուց: Քա՛ւ լիցի.
15որովհետեւ ասում է Մովսէսին. «Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ»:
16Ուրեմն դա կախում չունի նրանից, ով կամենում է եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է.
17քանզի գրուածքն ասում է Փարաւոնին, թէ՝ «Նրա համար քեզ գրգռեցի, որպէսզի ցոյց տամ իմ զօրութիւնը քեզնով, եւ իմ անունը
18Ապա ուրեմն, ողորմում է՝ ում ուզում է, եւ կարծրացնում է սիրտը նրա՝ ում ուզում է:
19Իսկ արդ, կ՚ասես, թէ՝ էլ ինչո՞ւ է մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակում:
20Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. միթէ ստեղծուածը կ՚ասի՞ իր ստեղծողին, թէ՝ ինչո՞ւ այդպէս
21բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ:
22Եթէ Աստուած ուզենար բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ
23որպէսզի յայտնի դարձնի իր փառքի հարստութիւնը ողորմութեան արժանացած անօթների վրայ, որոնց պատրաստեց փառքի համար,
24եւ որոնց՝ մեզ, կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաեւ՝ հեթանոսների...
25Ինչպէս եւ ասում է Օսէի գրքում.
26Եսային աղաղակում է Իսրայէլի մասին, թէ՝
27Եւ ինչպէս ասում է Եսային.
28Իսկ արդ, ի՞նչ ասենք. այն, որ հեթանոսները, որոնք արդարութեան յետեւից չէին գնում, հասան արդարութեան. այն արդարութեան,
29իսկ Իսրայէլը գնում է օրէնքի արդարութեան յետեւից, բայց այդ օրէնքի արդարութեանը չհասաւ:
30Ինչո՞ւ. որովհետեւ ոչ թէ հաւատին հետամուտ էր, այլ՝ օրէնքի գործերին. քանի որ նրանք գայթակղութեան վէմին բախուելով՝
31Ինչպէս գրուած էլ է.