1Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել.
2այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի.
3քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն իմ վրայ
4Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը
5Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս
6որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը:
7Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծու:
8Ասեմ նաեւ, թէ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծու ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար
9Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար. ինչպէս գրուած էլ է.
10Եւ դարձեալ ասում է, թէ՝
11Եւ դարձեալ թէ՝
12Եւ դարձեալ Եսային ասում է.
13Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով
14Եղբայրնե՛ր իմ, ես ինքս էլ հաստատ համոզուած եմ ձեր մասին, որ դուք էլ լի էք բարութեամբ, լի էք կատարեալ գիտութեամբ,
15բայց աւելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, փոքրիշատէ, իբրեւ յիշեցում ձեզ, այն շնորհի համար, որ տրուած է ինձ
16Ես հեթանոսների մէջ Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծու Աւետարանը, որպէսզի հեթանոսները ընդունելի
17Ուրեմն, պարծենալու բան ունեմ Յիսուս Քրիստոսով առ Աստուած.
18քանզի չեմ համարձակւում խօսել մի բան, որը արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդութեան համար՝ խօսքերով եւ
19նշանների եւ զարմանալի գործերի զօրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ. այնպէս որ Երուսաղէմից սկսած եւ շրջելով մինչեւ
20այսպէս՝ ջանացի աւետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրուած, որպէսզի չլինի թէ կառուցեմ ուրիշի դրած հիմքի վրայ,
21Ահա թէ ինչու շատ անգամ արգելուեց ինձ գալ ձեզ մօտ:
22Բայց այժմ ինձ համար այլեւս տեղ չկայ քարոզելու այս կողմերում. եւ բազում տարիներից ի վեր խիստ փափագ ունեմ ձեզ մօտ
23երբ անցնեմ Իսպանիա, յոյս ունեմ, անցնելիս, ձեզ տեսնել ու ձեր կողմից ճանապարհ դրուել այնտեղ, եթէ, նախքան այդ,
24Բայց այժմ գնում եմ Երուսաղէմ՝ ծառայելու սրբերին,
25քանզի հաճելի թուաց մակեդոնացիներին եւ աքայեցիներին հանգանակութեամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնւում են
26Հաճելի թուաց, քանզի պարտական իսկ են նրանց. որովհետեւ, եթէ հեթանոսները նրանց հոգեւոր բարիքներին հաղորդակից եղան,
27Արդ, այս բանը կատարելով եւ հաւաքուած արդիւնքը յանձնելով նրանց, ձեր մօտով կ՚անցնեմ Իսպանիա:
28Այս գիտեմ, որ, երբ ձեզ մօտ գամ, Քրիստոսի Աւետարանի օրհնութեան լիութեամբ կը գամ:
29Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած
30որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնը ընդունելի լինի
31այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծու կամքով, հանգստանամ ձեզ հետ:
32Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ: Ամէն: