Psalms 84AE1994

1Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին

2Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրըու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից։

3Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը։

4Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից։

5Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից։

6Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի։

7Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով։

8Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ։

9Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի, իր սրբերի եւ սրտով դէպի իրեն

10Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար, որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի։

11Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն։

12Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց։

13Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ։

14Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 84.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.