Psalms 82AE1994

1Ասափի օրհնութեան սաղմոսը

2Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման. մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ։

3Ահա թշնամիներդ աղաղակեցին, եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները։

4Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով.

5«Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»։

6Միաբանած՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դէմ

7եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները, մովաբացիներն ու հագարացիները,

8Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ։

9Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին։

10Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում։

11Նրանք կոտորուեցին Դորի ակունքներումեւ եղան ինչպէս գետնի աղբ։

12Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին,

13որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»։

14Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ, ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ,

15ինչպէս հուր, որ անտառն է այրում, ինչպէս բոց, որ լեռներն է խանձում։

16Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով, ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց։

17Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտռեն, Տէ՛ր։

18Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից,եւ ամօթահար թող կորստեան մատնուեն։

19Թող իմանան, որ քո անունը Տէր է, եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 82.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.