Psalms 73AE1994

1Աստուա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, եւ զայրոյթդ սաստկացաւ քո արօտի ոչխարների վրայ։

2Յիշի՛ր քո ժողովրդին, որ սկզբից ստացար, եւ փրկեցիր քեզ վիճակուած ժառանգութիւնը՝ լեռն այս Սիոնի, որտեղ դու

3Նրանց ամբարտաւանութեան վրայ բարձրացրո՛ւ քո ձեռքն ընդմիշտ, քանզի թշնամին անիրաւութիւն գործեց քո սրբարանում։

4Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրութեամբ, նշաններն իրենց իբրեւ զինանշան դրին մուտքին,

5բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը։

6Ինչպէս անտառի փայտահատներ, կացիններով ջարդեցին դռները նրա, տապարներով ու մուրճերով կործանեցին այն։

7Հրի մատնեցին քո սրբարանը, եւ հողին հաւասարեցրին քո անուան խորանը։

8Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկէք վերացնենք Աստծու բոլոր տօներն երկրի երեսից»։

9Նշաններ մենք չտեսանք, այլեւս մարգարէ չմնաց, եւ ոչ ոք մեզ չի ճանաչում։

10Մինչեւ ե՞րբ, Աստուա՛ծ, թշնամին պիտի նախատի եւ հակառակորդն անարգի սուրբ անունդ։

11Ինչո՞ւ ես ետ քաշում քո ձեռքը, եւ քո աջը ծոցիդ մէջ է ընդմիշտ։

12Աստուա՛ծ, դու մեր թագաւորն ես յաւիտենութիւնից ի վեր, դու, որ փրկութիւն գործեցիր երկրի վրայ։

13Դու քո զօրութեամբ ծովը հաստատեցիր, եւ վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում։

14Դու վիշապի գլուխը փշրեցիր եւ որպէս կերակուր տուիր հնդիկների զօրքերին։

15Դու աղբիւրներ ու վտակներ բխեցրիր, եւ անցամաքելի գետեր ցամաքեցրիր։

16Քոնն է ցերեկը, եւ քոնն է գիշերը, լոյսն ու արեւը դո՛ւ հաստատեցիր։

17Դո՛ւ հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը դո՛ւ ստեղծեցիր։

18Յիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը, անզգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը։

19Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին, եւ քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք։

20Նայի՛ր քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրայ լցուեցին անիրաւութեամբ։

21Թող խեղճն ամօթով ետ չդառնայ, եւ աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ։

22Ելի՛ր, Աստուա՛ծ, եւ կատարի՛ր դատաստանդ, յիշի՛ր անզգամի ամենօրեայ նախատինքը։

23Մի՛ մոռացիր պաշտօնեաներիդ ձայնը. քեզ ատողների ամբարտաւանութիւնն անընդհատ պիտի աճի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 73.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.