Psalms 32AE1994

1Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնութիւնը։

2Գոհութի՛ւն յայտնեցէք Տիրոջը օրհներգութեամբ, տասլարանի նուագարանով սաղմո՛ս երգեցէք նրան։

3Օրհներգեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն։ Սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։

4Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, եւ յուսալի՝ նրա բոլոր գործերը։

5Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցուած երկիրը։

6Տիրոջ խօսքով ստեղծուեց երկինքը, եւ իր բերանի շնչով՝ նրա բոլոր զօրութիւնները։

7Ինչպէս մի տիկի մէջ՝ հաւաքեց ծովի ջրերը եւ իր գանձը դրեց անդունդների յատակը։

8Թող երկիւղ կրի Տիրոջից ողջ երկիրը, եւ նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի,

9քանզի Նա ասաց՝ եւ ստեղծուեցին, Նա հրամայեց՝ եւ հաստատուեցին։

10Տէրը խափանում է հեթանոսների մտադրութիւնները, Տէրն անարգում է ժողովուրդների դիտաւորութիւնները, Տէրն արհամարհում է

11Տիրոջ մտածումը յաւիտեան կը մնայ, եւ նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ։

12Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգութիւն ընտրեց։

13Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին։

14Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին։

15Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը։

16Թագաւորն իր զօրքի բազմութեամբ չի փրկուի, եւ ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով։

17Ձին անօգուտ է փրկութեան համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծեալին։

18Տիրոջ աչքն իր երկիւղածների եւ իր ողորմութեանը յուսացողների վրայ է՝

19մահից փրկելու նրանց անձըեւ սովի ժամանակ կերակրելու համար նրանց։

20Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը։

21Նրանով թող ուրախանան մեր սրտերը, եւ մենք նրա սուրբ անուան վրայ յոյս դնենք։

22Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրինք քեզ վրայ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 32.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.