Psalms 24AE1994

1Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի

2Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։

3Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։

4Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան

5Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ, ու ես հանապազ քեզ եմ

6Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են։

7Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան,

8քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր։ Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ։

9Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։

10Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը։

11Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։

12Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջ ից, Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին։

13Նա բարութեան մէջ պիտի հանգչի, եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։

14Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում։

15Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղուած, եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից։

16Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ։

17Սրտիս նեղութիւնները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից։

18Տե՛ս իմ նուաստացումն ու տառապանքը եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին։

19Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին։

20Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրի քեզ վրայ։

21Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ։

22Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 24.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.