Psalms 2AE1994

1Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։

2Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա օծեալի՝ ասելով.

3«Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզանից»։

4Երկնքում բնակուողը կը ծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կ՚արհամարհի նրանց։

5Այնժամ կը խօսի նրանց հետ իր բարկութեամբ, եւ իր զայրոյթով կը սարսափեցնի նրանց։

6Ես թագաւոր կարգուեցի նրանից իր սուրբ լերան՝ Սիոնի վրայ, որ հռչակեմ Տիրոջ հրամանները։

7Տէրն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։

8Խնդրի՛ր ինձնից՝ եւ հեթանոսներին քեզ կը տամորպէս ժառանգութիւն, ու իշխանութիւն՝ երկրի բոլոր ծագերում։

9Նրանց կը հովուես երկաթեայ գաւազանով եւ բրուտի անօթի պէս կը փշրես նրանց»։

10Արդ, թագաւորնե՛ր, ո՛ւշ դարձրէք սրան, եւ խրատուեցէ՛ք ամէնքդ, որ մարդկանց էք դատում։

11Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով։

12Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից, երբ նրա զայրոյթը բորբոքուած լինի։

13Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.