1Օրհնեալ է Տէր Աստուածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմիեւ մատներս՝ ճակատամարտի։
2Նա ողորմութիւնն ու ապաւէնն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ։ Ես յոյսս դրել եմ նրա վրայ.նա է, որ
3Տէ՛ր, մարդն ի՞նչ է, որ յայտնուեցիր նրան, կամ մարդու որդին՝ որ բանի տեղ ես դնում նրան։
4Մարդը նման է ունայնութեան, եւ նրա օրերն անցնում են ստուերի պէս։
5Տէ՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մօտեցի՛ր լեռներին՝ եւ թող ծխեն դրանք։
6Արձակի՛ր կայծակները քո եւ խռովի՛ր նրանց,առաքի՛ր նետերը քո եւ ցրի՛ր նրանց։
7Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ յորդացող ջրերից եւ օտարների որդիների ձեռքից,
8որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։
9Աստուա՛ծ, քե՛զ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նուագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ։
10Նա ազատութիւն պիտի տայ մեր թագաւորներին, եւ չար սրից պիտի փրկի իր Դաւիթ ծառային։
11Փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ օտարների որդիների ձեռքից, որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ
12Նրանց որդիները նոր տունկի պէս հաստատուած են իրենց մանկութիւնից, նրանց դուստրերը զարդարուած ու պճնուած են ինչպէս
13Նրանց շտեմարանները լիքն են եւ մէկից միւսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին են եւ բազմանում են իրենց ճամփի վրայ։
14Նրանց արջառները պարարտ են, նրանց ցանկապատերը խրամատներ չունեն, եւ նրանց հրապարակներում աղմուկ չկայ։
15Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է. նաեւ երանի՜ այն ժողովրդին, որի Տէրն Աստուած է։