Psalms 136AE1994

1Բաբելոնի գետերի մօտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը։

2Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները։

3Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով. «Երգեցէ՛ք մեզ

4Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում։

5Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ։

6Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ։

7Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին. «Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»։

8Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր։

9Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին ու կը խփի քարին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 136.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.