Psalms 131AE1994

1Տէ՛ր, յիշի՛ր Դաւթին եւ նրա ամբողջ հեզութիւնը,

2թէ ինչպէս նա երդուեց Տիրոջը,եւ ուխտ արեց Յակոբի Աստծուն՝ ասելով.

3«Չեմ մտնի իմ տան յարկից ներս, չեմ մտնի իմ անկողինը,

4իմ աչքերին քուն չեմ տայ, կամ նինջ՝ իմ թարթիչներին, եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին,

5մինչեւ Յակոբի Տէր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ»։

6Ահա, խորանի մասին լսեցինք Եփրաթայում,եւ այն գտանք մայրիների դաշտերում։

7Մտնենք կացարանը նրա, երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա։

8Ելի՛ր քո հանգստավայրը, Տէ՛ր, դու եւ տապանակը քո սուրբ Կտակի։

9Քո երէցները թող արդարութիւն հագնեն, եւ քո սրբերը խնդութեամբ ցնծան։

10Յանուն քո սիրելի Դաւթի, մի՛ շրջիր երեսդ քո օծեալից։

11Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին։

12Եթէ որդիներդ պահեն իմ օրէնքն ու իմ վկայութիւնները, որոնք նրանց պիտի սովորեցնեմ, ապա որդիները նրանց յաւիտեանս

13Տէրը սիրեց Սիոնըեւ նախընտրեց բնակուել այնտեղ։

14Ասաց. «Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա։

15Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ,եւ սրա աղքատներին կշտացնեմ հացով։

16Սրա երէցներին փրկութիւն պիտի հագցնեմ, եւ սրա սրբերը խնդութեամբ պիտի ցնծան։

17Այնտեղ պիտի Դաւթին եղջիւրներ ծլեցնեմ, իմ օծեալի համար ճրագ պատրաստեմ։

18Նրա թշնամիներին ամօթ պիտի հագցնեմ, իսկ նրա վրայ պիտի ծաղկի սրբութիւնն իմ»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 131.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.