Psalms 123AE1994

1Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

2Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը, -

3եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝

4մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ։

5Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով։

6Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով։

7Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց։

8Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից։ Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք։

9Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 123.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.