Psalms 110AE1994

1Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր, արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ։

2Մեծ են գործերը Տիրոջ, եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում։

3Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը, նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից։

4Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները. ողորմած եւ գթասիրտ է Տէրը։

5Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին, յաւիտեան յիշում իր ուխտը։

6Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների։

7Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի, նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի։

8Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից, ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։

9Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին, յաւիտեանս պատգամեց իր ուխտը. սուրբ եւ ահեղ է նրա անունը։

10Զգօնութեան սկիզբն երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կը մնայ

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 110.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.