Proverbs 19AE1994

1Լաւ է տգէտ լինել, բայց միամիտ, քան թէ անզգամ ու շաղակրատ։

2Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում։

3Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ։

4Հարստութիւնը աւելացնում է շատ բարեկամներ, բայց աղքատը բաժանւում է նոյնիսկ հարազատ բարեկամից։

5Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ չի փրկուի նա, ով զուր տեղն է մեղադրում։

6Շատերն են հաճոյախօսում թագաւորի դիմաց, բայց ամէն մի չարակամ պիտի նախատուի մարդկանցից։

7Ով ատում է իր աղքատ եղբօրը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց։ Բարի խորհուրդը մերձենում է իրեն ճանաչողին, եւ

8Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, եւ իմաստութիւն պահողը բարիք է պահում։

9Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ ով թշնամանք է բորբոքում, ով չարութիւն է գրգռում, պիտի կործանուի։

10Անզգամին վայել չէ փափկակեցութիւնը,եւ ոչ էլ գոռոզութիւնը՝ ծառային, երբ նա սկսի իշխել։

11Գթասիրտ մարդը համբերատար կը լինի, եւ նրա համար պարծանք է բարձր լինել անզգամներից։

12Թագաւորի սպառնալիքը նման է առիւծի մռնչիւնի,իսկ նրա զուարթութիւնը՝ դալարիքի վրայ կաթած ցօղի։

13Անմիտ որդին ամօթանք է հօր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարուած ուխտը։

14Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն։

15Ծուլութիւնը յատուկ է թուլամորթին, եւ գործ անել չսիրող մարդը քաղցած կը մնայ։

16Պատուիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանուի։

17Աղքատին ողորմութիւն տուողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տուածի էլ Աստուած պիտի հատուցի նրան։

18Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ

19Չարաբարոյ մարդը շատ է տուժելու, եւ եթէ աւելի դաժան վարուի, հոգին էլ վրայ կը տայ։

20Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը, որպէսզի իմաստուն դառնաս յետագայում։

21Բազմաթիւ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը մնում է յաւիտեան։

22Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, եւ արդար աղքատը լաւ է, քան ստախօս հարուստը։

23Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր

24Ով անգործութեամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նոյնիսկ իր բերանն էլ չի տանի։

25Անզգամի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խելացի է դառնում, իսկ եթէ յանդիմանես իմաստունին, նա առաւել իմաստութիւն

26Այն որդին, որ անարգում է հօրը եւ հեռացնում մօրը, պիտի ամօթ կրի եւ նախատինք։

27Հօր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորհում։

28Անմիտ երիտասարդին երաշխաւոր եղողը ծաղրում է արդարութիւնը.ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատ ու դատաստան։

29Տանջանքները պատրաստուած են անխելք մարդկանց համար, պատիժները՝ անզգամների։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Proverbs 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.