Proverbs 16AE1994

1Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը։

2Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները։

3Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն։ Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ

4Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան։

5Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու։ Բարու ճանապարհի

6Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը

7Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար։

8Լաւ է քիչ վերցնել՝ Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձեր՝ ամբարշտութեամբ։

9Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած էլ ուղղի նրա ընթացքը։

10Թագաւորի շուրթերին մարգարէական պատգամ կայ, եւ նրա բերանը չի սխալուի դատաստանի ժամանակ։

11Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է. արդար նժարներ են նրա գործերը։

12Ով չարիք է գործում, նա գարշելի է թագաւորի համար, քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է մնում արդարութեան շնորհիւ։

13Արդար շուրթերը հաճելի են թագաւորին, քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը։

14Թագաւորի զայրոյթը մահուան պատգամաբեր է, բայց իմաստունը մեղմացնում է այն։

15Թագաւորի որդու երեսի լոյսը կեանք է, եւ նրա բարեհաճութիւնը սպասուող անձրեւաբեր ամպի պէս է։

16Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ, քան ոսկի. եւ առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ։

17Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից, եւ արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը։ Խրատ

18Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը՝ չար բարքը։

19Լաւ է հեզասիրտ լինել խոնարհների հետ, քան աւար բաժանել ամբարտաւանների հետ։

20Գործի մէջ խելացի մարդը բարիքներ կը գտնի, եւ երանելի է նա, ով յոյսը դնում է Տիրոջ վրայ։

21Իմաստուններին եւ հանճարներին անմիտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր-մեղցր խօսքեր ունեն, աւելի շատ են լսում։

22Միտքը կեանքի աղբիւր է այն ունեցողի համար, բայց անմիտների խրատը չար է։

23Իմաստունի սիրտը գիտէ իր բերանի խօսքը, եւ նա իր շուրթերով իրաւադատութիւն է խորհում.

24Բարի խօսքը մեղրի խորիսխ է, եւ հոգու բժշկութիւն է նրա քաղցրութիւնը։

25Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թւում, բայց նրանց վերջաւորութիւնը տանում է դէպի դժոխքի յատակ։

26Աշխատողը վաստակում է իր անձի համար՝ իր կորուստը հեռու վանելով իրենից, բայց անմիտը կորուստը կրում է իր բերանի մէջ։

27Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է յղանում եւ կրակ է կուտակում իր շուրթերի վրայ։

28Խորամանկ մարդը չարիքներ է նիւթում, չարութեամբ բորբոքում է նենգութեան լապտերը եւ բարեկամներին բաժանում է իրարից։

29Անօրէն մարդը փորձութեան է ենթարկում իր բարեկամներին եւ նրանց տանում է վատ ճանապարհներով։

30Նա, որ իր աչքերը փակում եւ ծուռ բաներ է խորհում, որ շուրթերը փակ ամէն տեսակ չարիքներ է մտորում՝ այդպիսին չարի հնոց

31Ծերութիւնը պարծանքի պսակ է, որ մարդ գտնում է միայն արդարութեան ճանապարհին։

32Համբերատար մարդը լաւ է հզօրից, իմաստութիւն ունեցողը՝ մեծատարած հանդեր ունեցողից, իր բարկութիւնը զսպողը՝ մեծազօր

33Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Proverbs 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.