Proverbs 13AE1994

1Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի։

2Մարդ առատօրէն պիտի ճաշակի արդարութեան պտղից, բայց անօրէն անձինք տարաժամ պիտի կործանուեն։

3Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը յանդուգն է, պիտի խռովի իր հոգին։

4Ծոյլը միշտ կարիքի մէջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կը գտնի։

5Արդարն ատում է անիրաւ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի եւ համարձակութիւն պիտի չգտնի։

6Արդարութիւնն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։

7Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձեւացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձեւացնում, բայց լի են մեծ

8Մարդս իր հարստութեամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհասներից։

9Արդարի լոյսը պիտի վառ լինի յարաժամ, բայց ամբարիշտների լոյսը պիտի հանգչի։ Նենգամիտ հոգիները պիտի մոլորուեն մեղքերի

10Անզգամն ամբարտաւանութեամբ չարիք է գործում, բայց իրաւախոհ մարդը իմաստուն է։

11Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը պիտի պակասի, բայց աստուածապաշտութեամբ ձեռք բերուած ունեցուածքը պիտի

12Լաւ է սկզբից եւեթ սրտով օգնել, քան շուտափոյթ խոստանալ եւ երկար ժամանակ յոյսով թողնել։ Արդարը ողորմում եւ փոխ է

13Ով ինչ արհամարհի, դրանից էլ պիտի արհամարհուի. ով երկիւղ է կրում պատուիրանից, առողջ պիտի լինի։ Նենգամիտ որդին բարիք

14Իմաստունի համար օրէնքը կեանքի աղբիւր է,բայց անմիտը պիտի մեռնի որոգայթի մէջ ընկնելով։

15Բարւոք խոհեմութիւնը շնորհ է պարգեւում, եւ օրէնքի իմացութիւնը մտքի բարիք է. կորստաբեր է օրէնքն արհամարհողների

16Խորագէտ անձն իմաստութեամբ է գործում, բայց անմիտն ինքնակամ չարիքներ է տարածում։

17Յանդուգն թագաւորը չարիքի մէջ պիտի ընկնի, բայց հաւատարիմ պատգամաւորը կը փրկի նրան։

18Խրատը հեռու է վանում աղքատութիւնն ու անարգանքը, իսկ յանդիմանութեան անսացողը պիտի փառաւորուի։

19Բարեպաշտների ցանկութիւնները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են իմաստութիւնից։

20Իմաստուններին ընկերացողը իմաստուն կը լինի, բայց անզգամներին ընկերացողը թաքուն պիտի չմնայ։

21Չարիքները հալածում են մեղաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։

22Առատաձեռն մարդը ճոխ ժառանգութիւն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստութիւնը արդարները պիտի

23Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստութիւնը, բայց անիրաւները շուտով պիտի կործանուեն։

24Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։

25Արդարն իր անձը յագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը միշտ անկուշտ է լինում։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Proverbs 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.