1Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ
2կատարեա՛լ դարձրէք իմ ուրախութիւնը. նո՛յն բանը խորհեցէք, նո՛յն սէրն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ:
3Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ
4Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ:
5Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ,
6որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց,
7այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն
8հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ:
9Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն,
10որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛
11եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու:
12Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպէս միշտ հնազանդուել էք, երբ եկել եմ ձեզ մօտ, այնպէս էլ հնազա՛նդ եղէք առաւել եւս այժմ,
13որովհետեւ Աստուած է, որ յաջողեցնում է ձեր մէջ կամենալը եւ կատարելը իր հաճութեան համար:
14Ամէն ինչ արէ՛ք առանց տրտնջալու եւ առարկելու,
15որպէսզի լինէք անբիծ եւ անարատ, Աստծու որդիներ, անմեղներ՝ կամակոր եւ խոտորուած ազգի մէջ, ուր պիտի փայլէք ինչպէս
16ձեր մէջ պահելով կեանքի խօսքը, որ պիտի լինի իմ պարծանքը Քրիստոսի օրուայ համար, որպէսզի ընդունայն ընթացած եւ
17Թէկուզ եւ ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ եւ մասնակից ձեր բոլորի հրճուանքին:
18Նոյնպէս եւ դուք հրճուեցէ՛ք եւ մասնակի՛ց եղէք իմ ուրախութեանը:
19Բայց յոյս ունեմ ի Տէր Յիսուս՝ Տիմոթէոսին շուտափոյթ ուղարկելու ձեզ մօտ, որպէսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր
20որովհետեւ ոչ ոք չունեմ նրա նման սրտակից, որ հարազատի պէս հոգայ ձեր մասին,
21քանզի բոլորն էլ իրե՛նց շահն են փնտռում եւ ո՛չ Յիսուս Քրիստոսինը:
22Բայց նրա փորձուած լինելը դուք էլ գիտէք, որովհետեւ ինձ հետ Աւետարանին ծառայեց այնպէս, ինչպէս որդին՝ հօրը:
23Արդ, մտադիր եմ ուղարկել սրան, երբ որ իմ վիճակը պարզ լինի:
24Եւ յոյս ունեմ ի Տէր, որ ինքս էլ կը գամ շուտով:
25Բայց անհրաժեշտ համարեցի ձեզ մօտ ուղարկել Եպափրոդիտոս եղբօրը՝ իմ գործակցին եւ մարտակցին, որ դուք ուղարկել էիք իմ
26քանի որ ինքն էլ շատ կարօտել է ձեզ եւ ցանկանում է ձեզ բոլորիդ տեսնել. նա մտահոգուած էր, որ դուք լսել էիք, թէ ինքը
27Եւ արդարեւ հիւանդացաւ մերձիմահ. բայց Աստուած ողորմեց նրան. ոչ միայն նրան, այլեւ՝ ինձ, որպէսզի տրտմութեան վրայ
28Արդ, շտապ ուղարկեցի նրան, որպէսզի, նրան տեսնելով, կրկին ուրախ լինէք, եւ ես չտրտմեմ:
29Ընդունեցէ՛ք նրան ի Տէր ամենայն ուրախութեամբ եւ այդպիսիներին պատուական անձեր համարեցէ՛ք,
30քանի որ նա Տիրոջ գործի համար մինչեւ մահուան դուռը հասաւ՝ իր կեանքն իսկ վտանգելով, որպէսզի ինձ ծառայելու հարցում ձեր