Philemon 1AE1994

1Պօղոսը՝ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի, եւ Տիմոթէոս եղբայրը, սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին,

2եւ Ապփիա քրոջը, մեր զինակից Արքիպպոսին եւ տնական եկեղեցուդ:

3Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ տէր Յիսուս Քրիստոսից:

4Գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն՝ իմ աղօթքներում միշտ յիշատակելով քեզ,

5երբ լսում եմ քո հաւատի եւ սիրոյ մասին, որ ունես Տէր Յիսուսի եւ բոլոր սրբերի հանդէպ,

6որպէսզի քո հաղորդակցութիւնը հաւատին արգասաւոր լինի ճանաչելու այն ամբողջ բարին, որ կայ ձեր մէջ Քրիստոս Յիսուսով:

7Մեծ ուրախութիւն եւ մխիթարութիւն ունեցայ՝ լսելով քո սիրոյ մասին, քանի որ սրբերի սրտերը քեզնով հանգստանում են,

8Չնայած մեծ համարձակութիւն ունեմ Քրիստոսով հրամայելու քեզ անել, ինչ որ պէտք է,

9սակայն սէրը ստիպում է ինձ, որ աղաչեմ ես՝ ծերացած Պօղոսը եւ այժմ նաեւ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի:

10Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգեւոր հայրը եղայ ես իմ կապանքների մէջ.

11նա մի ժամանակ պիտանի չէր քեզ, բայց այժմ պիտանի է թէ՛ քեզ եւ թէ՛ ինձ:

12Նրան յետ ուղարկեցի քեզ մօտ. եւ դու ընդունի՛ր նրան որպէս իմ սրտի հատորը.

13նրան ուզում էի ինձ մօտ պահել, որպէսզի քո փոխարէն ծառայի ինձ Աւետարանի համար իմ կրած կապանքների մէջ:

14Բայց առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել, որպէսզի քո բարի գործը հարկադրանքով չլինի, այլ՝ յօժարակամ:

15Եւ թերեւս նա հեռացաւ միառժամանակ նրա համար, որ ընդմի՛շտ ունենաս նրան

16այլեւս ոչ իբրեւ ծառայ, այլ աւելի վեր, քան ծառան, որպէս մի սիրելի եղբայր. եթէ նա ինձ համար սիրելի է, որչա՜փ եւս

17Եթէ ինձ ընկերակից ես համարում քեզ, ընդունի՛ր նրան, ինչպէս ինձ կ՚ընդունէիր:

18Եւ եթէ մի անիրաւութիւն է արել քո դէմ կամ մի բան է պարտք քեզ, այն իմ վրա՛յ հաշուիր:

19Ես՝ Պօղոսը, իմ ձեռքո՛վ գրեցի, ես կը հատուցե՛մ, որպէսզի չասեմ քեզ, թէ դու էլ քո ա՛նձն ես ինձ պարտական:

20Այո՛, եղբա՛յր, քո փոխարէն ե՛ս ուրախանամ Տիրոջով: Մխիթարի՛ր իմ սիրտը Քրիստոսով:

21Քո հնազանդութեանը վստահելով է, որ գրեցի քեզ, քանզի գիտեմ, որ կ՚անես աւելին, քան ինչ ասում եմ:

22Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տեղ պատրաստի՛ր, քանի որ յոյս ունեմ, որ ձեր աղօթքներով կը շնորհուեմ ձեզ:

23Ձեզ ողջունում է Եպափրասը՝ իմ գերութեան ընկերը ի Քրիստոս Յիսուս,

24ինչպէս նաեւ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը եւ Ղուկասը՝ իմ գործակիցները:

25Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Philemon 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.