1Այդ կոտորածից յետոյ Տէրը խօսեց Մովսէսի ու Եղիազար քահանայի հետ եւ ասաց.
2«Հաշուառման ենթարկեցէ՛ք իսրայէլացիների քսան տարեկանից բարձր մարդկանց ըստ իրենց նահապետների ընտանիքների, բոլոր
3Մովսէսն ու Եղիազար քահանան Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց ասացին
4«Դուք՝ Եգիպտոսից ելած իսրայէլացիներդ, հաշուառման ենթարկեցէ՛ք քսան տարեկանից բարձր մարդկանց, ինչպէս Տէրը հրամայել է
5Հաշուառման ենթարկուեցին Ռուբէնը՝ Իսրայէլի անդրանիկ որդին, Ռուբէնի որդիներ Ենոքը եւ Ենոքի ընտանիքը, Փալլուսը եւ
6Ասրոմը եւ Ասրոմի ընտանիքը, Քարմին եւ Քարմիի ընտանիքը։
7Սա Ռուբէնի տոհմն է. նրանց թիւը քառասուներեք հազար եօթը հարիւր երեսուն է։
8Փալլուսի որդի Եղիաբը, Եղիաբի որդիներ Յամուէլը, Դաթանը եւ Աբիրոնը։
9Սրանք իսրայէլացիների մէջ երեւելի մարդիկ էին. սրանք են, որ Տիրոջ դէմ ապստամբել էին, երբ Կորխի յետնորդների հետ
10եւ երկիրը բացելով իր երախը՝ կուլ էր տուել նրանց ու Կորխին իր ժողովրդի հետ։ Կրակը լափել էր երկու հարիւր յիսուն հոգի,
11Հաշուառման ենթարկուեցին Շմաւոնի որդիները եւ Շմաւոնի որդիների տոհմերը.
12Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը, Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յաքինը եւ Յաքինի շառաւիղը,
13Զարան եւ Զարայի շառաւիղը, Մաւուլը եւ Մաւուլի շառաւիղը։
14Սրանք են Շմաւոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քսաներկու հազար երեք հարիւր հոգի։
15Հաշուառման ենթարկուեցին Յուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսը եւ Զարան։ Էրն ու Օնանը մեռան Քանանացիների
16Յուդայի որդիներն ու նրանց շառաւիղներն են՝ Սելոմը եւ Սելոմի շառաւիղը, Փարէսը եւ Փարէսի շառաւիղը, Զարան եւ Զարայի
17Փարէսի որդիներ Ասրոնը եւ Ասրոնի շառաւիղը, Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը։
18Սրանք են Յուդայի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին եօթանասունվեց հազար հինգ հարիւր հոգի։
19Հաշուառման ենթարկուեցին Իսաքարի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Թողան եւ Թողայի շառաւիղը, Փուան եւ Փուայի շառաւիղը,
20Սրանք են Իսաքարի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար երկու հարիւր հոգի։
21Այնուհետեւ՝ Զաբուղոնի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սարեդը եւ Սարեդի շառաւիղը, Ալլոնը եւ Ալլոնի շառաւիղը, Աղէլը եւ
22Սրանք են Զաբուղոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։
23Այնուհետեւ՝ Գադի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սափոնը եւ Սափոնի շառաւիղը, Անգին եւ Անգիի շառաւիղը, Սունին եւ
24Ազենին եւ Ազենիի շառաւիղը, Ադդին եւ Ադդիի շառաւիղը,
25Արուադին եւ Արուադիի շառաւիղը, Արիէլը եւ Արիէլի շառաւիղը։
26Սրանք են Գադի որդիների տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասունչորս հազար հինգ հարիւր հոգի։
27Այնուհետեւ՝ Ասերի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յեսուն եւ Յեսուի շառաւիղը, Բարիան եւ
28Քոբէրը եւ Քոբէրի շառաւիղը, Մելքիէլը եւ Մելքիէլի շառաւիղը։
29Ասերի դստեր անունն էր Սարա։
30Սրանք են Ասերի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուներեք հազար վեց հարիւր հոգի։
31Այնուհետեւ՝ Յովսէփի որդիները եւ նրանց շառաւիղները՝ Մանասէն եւ Եփրեմը։
32Այնուհետեւ՝ Մանասէի որդիներ Մաքիրը եւ Մաքիրի շառաւիղը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը եւ Գաղաադի շառաւիղը։
33Այնուհետեւ՝ Գաղաադի որդիներ Աքիեզերը եւ Աքիեզերի շառաւիղը, Քեղէգը եւ Քեղէգի շառաւիղը,
34Եսրիէլը եւ Եսրիէլի շառաւիղը, Սիւքէմը եւ Սիւքէմի շառաւիղը,
35Սիմային եւ Սիմայիի շառաւիղը, Ոփերը եւ Ոփերի շառաւիղը։
36Ոփերի որդի Սաղպաադը արու զաւակներ չունեցաւ, այլ՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Էգղա,
37Սրանք են Մանասէի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին յիսուներկու հազար եօթը հարիւր հոգի։
38Այնուհետեւ՝ Եփրեմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սուտաղան եւ Սուտաղայի շառաւիղը, Տանաքը եւ Տանաքի շառաւիղը։
39Սուտաղայի որդի Եդենը եւ Եդենի շառաւիղը։
40Սրանք են Եփրեմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսուներկու հազար հինգ հարիւր հոգի։ Ահա սրանք են
41Այնուհետեւ՝ Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Բալէն եւ Բալէի շառաւիղը, Ասիբերը եւ Ասիբերի շառաւիղը, Յաքիրանը
42Սափանը եւ Սափանի շառաւիղը։
43Բալէի որդիներն են՝ Ադարը, Նոյեմանը եւ Նոյեմանի շառաւիղը։
44Սրանք են Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսունհինգ հազար հինգ հարիւր
45Այնուհետեւ՝ Դանի որդիներն ըստ իրենց շառաւիղների. Սամին եւ Սամիի շառաւիղը։ Սրանք են Դանի տոհմերը ըստ իրենց
46Սամիի տոհմերը, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար վեց հարիւր հոգի։
47Այնուհետեւ՝ Նեփթաղիմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Ասիէլը եւ Ասիէլի շառաւիղը, Գօնին ու Գօնիի շառաւիղը,
48Յեսերը եւ Յեսերի շառաւիղը, Սելլեմը եւ Սելլեմի շառաւիղը։
49Սրանք են Նեփթաղիմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուն հազար երեք հարիւր հոգի։
50Իսրայէլացիների ընդհանուր թիւը, այսպիսով, եղաւ վեց հարիւր մէկ հազար եօթը հարիւր երեսուն։
51Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
52«Ըստ մարդկանց թուի սրանց միջեւ թող բաժանուի երկիրը որպէս սեփականութիւն։
53Նրանց քանակին համապատասխան պէտք է աւելանայ նրանց բաժինը եւ, սակաւութեան համեմատ, նուազի նրանց բաժինը։ Թող
54Երկիրը թող բաժանուի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան։
55Բազմանդամ ու սակաւաթիւ ընտանիքները վիճակ գցելով թող ստանան իրենց բաժինը։
56Ահա հաշուառման ենթարկուած Ղեւիի որդիներն ըստ իրենց տոհմերի. Գեթսոնը եւ Գեթսոնի շառաւիղը, Կահաթը եւ Կահաթի շառաւիղը,
57Սրանք են Ղեւիի որդիների ենթատոհմերը. Ղոբենիի շառաւիղը, Քեբրոնի շառաւիղը, Կորխի շառաւիղը եւ Մուսիի շառաւիղը։
58Կահաթը ծնեց Ամրամին։ Նրա կնոջ անունն էր Յոքաբեթ, որ Ղեւիի դուստրն էր եւ որը Ղեւիի ցեղի համար Եգիպտոսում Ամրամից
59Ահարոնը ծնեց Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։
60Նաբադն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում Սինայի անապատում։
61Ղեւիի ցեղի մէկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիւը, ըստ հաշուառման, կազմեց քսաներեք հազար հոգի։ Սրանք
62Այս է Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց Մովսէսի ու Եղիազար քահանայի կատարած
63Սրանց մէջ չկար իսրայէլացիներից որեւէ մարդ, որ հաշուառման ենթարկուած չլինէր Սինայի անապատում Մովսէսի եւ Ահարոնի
64քանի որ Տէրը նրանց մասին ասել էր, թէ՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եւ, իրօք, նրանցից ոչ ոք չմնաց, բացի Յեփոնէի