1Բաղաամը տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայէլին օրհնելը, այլեւս հմայութիւնների չդիմեց, ինչպէս սովոր էր, այլ երեսը
2Բաղաամն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ իսրայէլացիները բանակատեղի են դրել ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջաւ նրա վրայ,
3եւ նա առակի ձեւով ասաց. «Բէորի որդի Բաղաամն ասում է.
4«Ես՝ ճշմարտատես այրս, որ Աստծու տեսիլը տեսաւ քնի մէջ իր բաց աչքերով։
5Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Յակո՛բ, եւ քո վրանները, Իսրայէ՛լ։
6Դրանք նման են հովանի անող անտառների, գետերի ափին գտնուող բուրաստանների, Տիրոջ կանգնեցրած վրանների, վազող ջրերի ափին
7Այդ սերնդից պիտի ծնուի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի։ Նրա թագաւորութիւնը Գոգի թագաւորութիւնից հզօր պիտի լինի,
8Աստուած ժողովրդին առաջնորդեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում։ Նա պիտի լափի իր թշնամի
9Նա փռուած պիտի հանգստանայ նման առիւծի, նման առիւծի կորիւնի։ Ո՞վ կը համարձակուի զարթնեցնել նրան։ Իսրայէ՜լ, թող
10Բաղակը բարկացաւ Բաղաամի վրայ եւ ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպէսզի անիծես իմ
11Արդ, թող ու փախի՛ր քո տեղը։ Ուզում էի պատուել քեզ, բայց Տէրը զրկեց քեզ փառքից»։
12Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ ինձ մօտ ուղարկած քո բանագնացներին չասացի.
13«Եթէ Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի էլ տայ, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ խօսքը եւ ոչ էլ կարող եմ ինձնից լաւ
14Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը։ Արի՛ քեզ յայտնեմ, թէ ինչ է անելու այդ ժողովուրդն առաջիկայում քո ժողովրդին»։
15Եւ նա առակի ձեւով ասաց. «Խօսում է Բէորի որդի Բաղաամը՝ ճշմարտատես այն մարդը,
16որ լսել է Աստծու պատգամները եւ հմուտ է Բարձրեալի գիտութեանը,քնի մէջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։
17Ես ցոյց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մօտ ժամանակում։ Ծագելու է Յակոբի աստղը, մի
18Նա պիտի ժառանգի Եդոմացիների երկիրը, որ պատկանում է իր թշնամի Եսաւին։Եւ այդ ամէնը իսրայէլացիները պիտի իրականացնեն
19Յակոբի ցեղից պիտի կանգնի այդ այրըեւ պիտի կոտորի այդ քաղաքից փրկուածներին»։
20Ամաղէկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամաղէկացիները ազգերի գլուխն են, բայց կորստեան պիտի մատնուի նրանց
21Կինեցիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամուր է քո բնակավայրը, բայց եթէ քարանձաւներում էլ դնես քո բոյնը,
22եթէ անգամ Բէորի հմտութեամբ կառուցուի ձեր բոյնը, միեւնոյնն է, ասորեստանցիները գերեվարելու են ձեզ»։
23Ապա առակի կարգով ասաց. Ո՞վ ողջ կը մնայ, եթէ Աստուած այս բաներն անի։
24Կիտացիները կը գան ու կը չարչարեն ասորեստանցիներին ու եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կը կորչեն»։
25Եւ վեր կենալով՝ Բաղաամը վերադարձաւ, գնաց իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր երկիրը։