1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ նրանցից՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մէկական գաւազան ա՛ռ ըստ իրենց նահապետների
3Ահարոնի անունը կը գրես իր գաւազանի վրայ։ Իսրայէլի ամէն մի ցեղ մէկ գաւազան է տալու ըստ իր նահապետների ընտանիքների։
4Դրանք կը դնես վկայութեան խորանում, որով պիտի երեւամ քեզ այնտեղ։
5Թող ծաղկի այն մարդու գաւազանը, որին ես կ՚ընտրեմ։ Դրանով կը վերացնեմ ձեր դէմ ուղղուած իսրայէլացիների տրտունջը»։
6Մովսէսն այդ հաղորդեց իսրայէլացիներին, եւ նրանց իշխանները նրան տուեցին իրենց գաւազանները. ամէն մի իշխան տուեց մէկ
7Մովսէսն այդ գաւազանները դրեց Տիրոջ առջեւ, վկայութեան խորանում։
8Յաջորդ օրը Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորան եւ տեսան, որ ծաղկել է Ղեւիի տան կողմից տրուած Ահարոնի գաւազանը.
9Մովսէսը գաւազաններն առաւ Տիրոջ առաջից եւ ցոյց տուեց բոլոր իսրայէլացիներին։ Նրանք տեսան այդ։ Ամէն մէկն առաւ իր
10Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնի այդ գաւազանը դի՛ր միւս վկայութիւնների կողքին ի պահ, որպէս նշան անհնազանդ որդիների,
11Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին. նրանք այդպէս էլ արեցին։
12Իսրայէլացիներն ասացին Մովսէսին. «Մենք կոտորւում, կորչում, նուազում ենք։
13Ով որ մօտենում է Տիրոջ խորանին, մեռնում է։ Մի՞թէ մենք իսպառ պիտի ոչնչանանք»։