Numbers 14AE1994

1Ամբողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լաց եղաւ այդ ամբողջ գիշեր։

2Բոլոր իսրայէլացիները տրտնջացին Մովսէսից ու Ահարոնից եւ ասացին. «Աւելի լաւ կը լինէր Եգիպտացիների երկրում մեռած

3Ինչո՞ւ է Տէրը մեզ տանում այդ երկիրը, որպէսզի պատերազմում ընկնենք, իսկ մեր կանայք ու մեր զաւակները յափշտակուեն։ Արդ,

4Նրանք իրար ասացին. «Հրամանատար ընտրենք եւ Եգիպտոս վերադառնանք»։

5Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան բոլոր իսրայէլացիների առջեւ։

6Երկիրը հետախուզողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, պատառոտելով իրենց զգեստները,

7ասացին բոլոր իսրայէլացիներին. «Մեր հետախուզած երկիրը չափազանց լաւ է։

8Եթէ Աստծուց բարեհաճութիւն ունենանք, նա մեզ կ՚առաջնորդի այդ երկիրը եւ այն կը տայ մեզ։ Դա մի երկիր է, ուր կաթ ու մեղր

9Միայն թէ Տիրոջ դէմ չապստամբէք եւ այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետեւ մենք կը լափենք նրանց։ Տէրն արդէն լքել է

10Ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկէք քարկոծենք նրանց»։ Այն ժամանակ Տիրոջ փառքը ամպի մէջ երեւաց վկայութեան խորանի վրայ,

11Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ պիտի ինձ զայրացնի քո այդ ժողովուրդը, մինչեւ ե՞րբ պիտի չհաւատայ այն բոլոր

12Թո՛յլ տուր ինձ, որ հարուածեմ մահուամբ եւ կորստեան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հօր տունը այս ժողովրդից աւելի մեծ ու

13Մովսէսն ասաց Տիրոջը. «Այժմ եգիպտացիները իմացան, որ դու ես քո մեծ ուժով այս ժողովրդին հանել իրենց միջից,

14եւ այս երկրի ամբողջ բնակիչները հասու են դարձել, որ դու ես այս ժողովրդի մէջ այն Տէրը, որ դէմ յանդիման ես երեւում։

15Արդ, եթէ դու այդ ժողովրդին մի մարդու պէս ոչնչացնես, ապա քո անունը լսած ազգերը կ՚ասեն.

16«Քանի որ Տէրը չկարողացաւ այս ժողովրդին տանել իր խոստացած երկիրը, նրանց դիակները այս անապատում գետին փռեց»։

17Արդ, թող բարձրանայ քո ձեռքը, Տէ՜ր, ինչպէս որ խօսեցիր ու ասացիր,

18թէ՝ «Տէրը համբերատար է, ողորմած ու ճշմարիտ, որ ներում է անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, բայց եւ

19Քո մեծ ողորմութեամբ ների՛ր քո ժողովրդին, ինչպէս ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչեւ հիմա»։

20Տէրն ասաց Մովսէսին. «Կը ներեմ նրանց, ինչպէս դու ասացիր,

21բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, եւ Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը։

22Թէեւ իմ փառքը եւ Եգիպտոսում ու այս անապատում իմ գործած հրաշքները տեսան բոլոր մարդիկ, բայց տասն անգամ փորձեցին ինձ,

23թէ կը տեսնեն այն երկիրը, որ ես խոստացայ նրանց հայրերին։ Ես երկիրը կը տամ նրանց այն որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ

24Բայց ուրիշ հոգի ունեցող եւ ինձ հետեւած իմ ծառայ Քաղէբին ես կը տանեմ այն երկիրը, ուր նա մտաւ հետախուզելու, իսկ նրա

25Ամաղէկացիներն ու քանանացիները բնակւում են ձորում, բայց դուք վաղը կը վերադառնաք եւ անապատով կը գնաք դէպի Կարմիր

26Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.

27«Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ այս վատ ժողովրդին, եւ դրանք պիտի տրտնջան իմ առջեւ։

28Ես լսեցի իսրայէլացիների տրտունջը ձեր դէմ։ Արդ, նրանց կ՚ասես. «Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - եւ ես կը վարուեմ ձեզ

29այս անապատում ցրիւ պիտի գան ձեր ոսկորները, գնդերը, հաշուառման ենթարկուած քսան տարեկանից բարձր եւ իմ դէմ բողոքած

30Նրանք չպիտի մտնեն այն երկիրը, որի վրայ բարձրացնելով իմ ձեռքը՝ երդուեցի, թէ՝ «Ձեզ կը բնակեցնեմ այնտեղ, բացի Յեփոնէի

31Իսկ ձեր զաւակները, որոնց մասին ասացիք, թէ կը յափշտակուեն, նրանց կը տամ այդ երկիրը, նրանք կը ժառանգեն այն, որից դուք

32Ձեր ոսկորները ցրիւ կը գան այս անապատում,

33իսկ ձեր զաւակները քառասուն տարի խոտ կը ճարակեն այս անապատում եւ կը հատուցեն ձեր հոգու պոռնկութեան դիմաց, մինչեւ որ

34Երկիրը հետախուզելու քառասուն օրերի թուի համեմատ ձեր գործած մեղքերի համար քառասուն տարի պիտի պատժուէք, որպէսզի

35Ես՝ Տէրս, ասել եմ, որ իմ դէմ դուրս եկած վատ ժողովրդի նկատմամբ այդպէս էլ կը վարուեմ։ Նրանք այս անապատում պիտի

36Եւ այն մարդիկ, որոնց Մովսէսն ուղարկել էր երկիրը հետախուզելու, եւ որոնք, վերադառնալով, ժողովրդի մէջ չարախօսեցին այդ

37Տիրոջ առաջ չարաչար մեռան։

38Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկուեցին միայն Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի

39Մովսէսը բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, եւ ժողովուրդը մեծապէս սգաց։

40Վաղ առաւօտեան վեր կենալով՝ մարդիկ բարձրացան լերան գագաթը եւ ասացին Մովսէսին. «Մենք, ահա, պատրաստ ենք գնալու այն

41Մովսէսը պատասխանեց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խօսքը։ Դուք յաջողութիւն չէք ունենայ։

42Մի՛ գնացէք, որովհետեւ Տէրը ձեզ հետ չէ, դուք կ՚ընկնէք ձեր թշնամիների ձեռքից։

43Ամաղէկացիներն ու քանանացիները այնտեղ՝ ձեր առջեւն են, եւ դուք կ՚ընկնէք նրանց սրից։ Քանի որ հեռացաք Տիրոջից եւ նրան

44Նրանք, սակայն, չլսեցին ու բարձրացան լերան գագաթը, բայց Տիրոջ ուխտի տապանակն ու Մովսէսը բանակատեղիից չշարժուեցին։

45Լերան վրայ բնակուող ամաղէկացիներն ու քանանացիները իջան, հարուածելով սրակոտոր արեցին նրանց՝ հետապնդելով մինչեւ

46Վերապրածները վերադարձան բանակատեղի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Numbers 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.