1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2«Արծաթից երկու կռածոյ շեփոր կը պատրաստես։ Դրանք թող ծառայեն ժողովրդին ի մի հաւաքելու եւ բանակատեղիների բնակիչներին
3Երբ երկու շեփոր հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը պէտք է հաւաքուի վկայութեան խորանի դռանը։
4Եթէ մէկ շեփոր հնչեցնեն, թող քեզ ներկայանան իշխանները՝ իսրայէլացիների հրամանատարները։
5Երբ շեփորը առաջին անգամ հնչեցնեն, ճանապարհ թող ընկնեն արեւելեան մասում բանակատեղի դրած գնդերը։
6Երբ երկրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հարաւային մասում բանակատեղի դրած գնդերը։ Երբ երրորդ անգամ
7Երբ ժողովրդին հաւաքելու լինէք, շեփոր կը հնչեցնէք, բայց ոչ տագնապի։
8Շեփորը պէտք է հնչեցնեն քահանաները՝ Ահարոնի որդիները։ Դա սերնդէսերունդ փոխանցուող յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեզ
9Եթէ ձեր երկրում պատերազմի ելնէք ձեզ ընդդիմադիր թշնամիների դէմ, շեփոր կը հնչեցնէք, կը յիշուէք Տիրոջ առաջ եւ կը
10Շեփոր կը հնչեցնէք ձեր ուրախութեան օրերին, ամսուայ առաջին օրերին, ինչպէս նաեւ ողջակէզներ եւ փրկութեան համար զոհեր
11Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի քսանին ամպը վերացաւ վկայութեան խորանի վրայից։
12Իսրայէլացիներն իրենց ամբողջ բազմութեամբ դուրս եկան Սինայի անապատից։ Ամպը կանգ առաւ Փառանի անապատում։
13Իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսի միջոցով։
14Նախ ճանապարհ ընկան Յուդայի ցեղին պատկանող գնդերն իրենց զօրքով։ Սրանց զօրքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասոնն էր։
15Իսաքարի ցեղի զօրքի առաջնորդը Սոգարի որդի Նաթանայէլն էր։
16Զաբուղոնի ցեղի զօրքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր։
17Սրանց հետեւեցին Գերսոնի ու Մերարիի որդիները, որոնք իջեցնում կամ ուսերի վրայ կրում-տանում էին խորանը։
18Ապա իրենց զօրքով շարժուեցին Ռուբէնի ցեղի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։
19Շմաւոնի ցեղի զօրքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։
20Գադի ցեղի զօրքի առաջնորդը Ռագուէլի որդի Եղիսափանն էր։
21Շարժուեցին նաեւ Կահաթի որդիները, որոնք պէտք է փոխադրէին սուրբ սպասքը եւ կանգնեցնէին խորանը, մինչեւ որ հասնէին
22Ապա իրենց զօրքով շարժուեցին Եփրեմի բանակի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր։
23Մանասէի ցեղի զօրքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիէլն էր։
24Բենիամինի ցեղի զօրքի առաջնորդը Գեդէոնի որդի Աբիդանն էր։
25Դանի ցեղի գնդերն իրենց զօրքով ճանապարհ ընկան բոլորից յետոյ։ Նրանց զօրքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։
26Ասերի ցեղի զօրքի առաջնորդը Եքրանի որդի Փագեէլն էր։
27Նեփթաղիմի ցեղի զօրքի առաջնորդը Ենանի որդի Աքիրանն էր։
28Ահա սրանք են իսրայէլացիների զօրքերը։ Իսրայէլացիները ճանապարհ ընկան իրենց զօրքով։
29Մովսէսը մադիանացի Ռագուէլի որդի Յոբաբին՝ իր աներոջը, ասաց. «Ահա մենք շարժւում ենք դէպի այն տեղը, որ Աստուած
30Նա պատասխանեց. «Ես չեմ գնայ այնտեղ, այլ կը գնամ իմ երկիրն ու իմ ազգականների մօտ»։
31Մովսէսն ասաց նրան. «Մեզ մի՛ լքիր, չէ՞ որ մեզ հետ էիր անապատում։ Որպէս աւագ մեր խորհրդատուն կը լինես։
32Եթէ մեզ հետ գաս, ինչ բարիք որ մեզ անի Տէրը, նոյն բարիքն էլ մենք քեզ կ՚անենք»։
33Իսրայէլացիները Տիրոջ լեռից հեռացան երեք օրուայ ճանապարհ։ Այդ երեք օրուայ ընթացքում Տիրոջ ուխտի տապանակը գնում էր
34Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսէսն ասում էր. «Վե՛ր կաց, Տէ՜ր, որ ցանուցիր լինեն քո թշնամիները, փախուստի մատնուեն
35Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Տէ՜ր, դարձի՛ր դէպի հազարաւոր ու բիւրաւոր իսրայէլացիները»։
36Բանակատեղիից հեռանալու ժամանակ ամպը ցերեկը հովանի էր անում նրանց վրայ։