1Այն ժամանակ մեծ աղաղակ սկսուեց ժողովրդի մէջ, կանանց ու տղամարդկանց միջեւ՝ ամէն մարդ իր եղբօր դէմ։
2Նրանք ասում էին. «Մեր որդիների եւ մեր դուստրերի կերակուրը վերջացաւ, գնանք, մի բան գնենք, որ ապրենք»։
3Իսկ ոմանք ասում էին. «Մեր դաշտերն ու մեր այգիները գրաւի դնենք, ցորեն առնենք եւ ուտենք»։
4Կային ոմանք, որ ասում էին. «Մեր ունեցուածքը ծախեցինք, ոսկի ու արծաթ առանք եւ տուեցինք թագաւորի հարկը։
5Հիմա մեր մարմիններն այնպիսին են, ինչպիսին մեր եղբայրների մարմիններն են, եւ մեր որդիները՝ ինչպէս նրանց որդիներն են։
6Երբ ես լսեցի աղաղակն ու նրանց խօսքերը, խիստ նեղսրտեցի.
7ինքս ինձ խորհեցի, նախատեցի նրանց անուանի մարդկանց ու իշխաններին եւ ասացի նրանց. «Դո՞ւք էք ձեր եղբայրներից հարկ
8ու ասացի նրանց. «Մենք կը փրկենք մեր եղբայր հրեաներին, որոնք վաճառուեցին հեթանոսներին, բայց դա մենք չիմացանք. հիմա՞
9«Լաւ չէ այդ գործը, որ դուք անում էք, որովհետեւ Աստծուց չէք վախենում. այդ է պատճառը, որ մենք չազատուեցինք
10Ես ասում եմ իմ եղբայրներին ու ծանօթներին. «Թէ՛ ես եւ թէ՛ դուք փրկանքի համար կը տանք արծաթ ու բերք, որ ուզում են
11եւ կը վերադարձնենք դրանց դաշտերը, այգիները, ձիթենիներն ու տները. թող մեր արծաթով գնեն ու դրանց համար բերեն ցորեն,
12Եւ իշխաններն ու այլ մեծամեծներն ասացին. «Կը վերադարձնենք եւ դրանցից ոչինչ չենք պահանջի, կ՚անենք այդպէս, ինչպէս
13ես իմ վերարկուն ուժգին թափ տուեցի ու ասացի. «Թո՛ղ Աստուած այսպէս թափ տայ ամէն մարդու, որ չի պահի այս խօսքը. թո՛ղ
14Այն օրից սկսած, երբ ես պատուիրեցի, որ Յուդայի իշխանները չիշխեն նրանց, - դա Արտաշէս արքայի քսաներորդ տարուց մինչեւ
15Իսկ նախկինում բռնութիւն գործադրած իշխանների հարկը ծանրացրի եւ նրանցից առայ հաց, գինի եւ այլ բաներ, ինչպէս նաեւ՝
16Իսկ պարսպի գործը յաջող էր ընթանում, եւ ես որեւէ մէկի վրայ չբռնացայ՝ դաշտեր կամ այգիներ առնելով. բոլորն էլ անխափան
17Հրեաներից հարիւր մարդու եւ մեր շրջակայքում գտնուող այլազգիներից նրանց համար, ովքեր մեզ մօտ էին գալիս, ես ծախսեր էի
18Օրական մի արջառ, վեց ընտիր ոչխար ու մի ուլ. այս էր իմ մէկ օրուայ ծախսը. տասն օրը մէկ անգամ բոլորին անխնայ գինի էի
19Թող Աստուած ինձ բարի յիշի այն ամենի համար, ինչ ես արեցի իմ ամբողջ ժողովրդին։