Nahum 1AE1994

1Պատգամ Նինուէին: Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը:

2Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն

3Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը,Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին: Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ

4Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը: Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները

5Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները:

6Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ, ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ: Նրա զայրոյթը հալեցնում է

7Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին:

8Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին:

9Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:

10Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:

11Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը:

12Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. «Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու:

13Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը եւ քո կապանքները պիտի խզեմ»:

14Տէրը կը հրամայի քեզ համար, եւ այլեւս չի հռչակուի քո անունը. «Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու

15Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում: Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Nahum 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.