Micah 6AE1994

1Լսեցէ՛ք, ինչ որ ասաց Տէրը. Ե՛լ եւ դա՛տ արա լեռներում, եւ բլուրները թող լսեն քո ձայնը:

2Լսեցէ՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր եւ երկրի ընդերք: Ահա Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, Իսրայէլի հետ դէմ

3«Ժողովո՛ւրդ իմ, ի՞նչ արեցի քեզ, ինչո՞վ տխրեցրի քեզ եւ կամ ինչո՞վ նեղեցի քեզ, պատասխա՛ն տուր ինձ

4այն բանի փոխարէն, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայութեան տնից եւ քեզ առաջնորդ ուղարկեցի

5Ժողովո՛ւրդ իմ, յիշի՛ր, թէ ինչ մտածեց քո մասին մովաբացիների Բաղակ թագաւորը, եւ թէ ինչ պատասխան տուեց նրան Բէորի որդի

6Ինչո՞վ փութամ Տիրոջ մօտ, ապաւինեմ իմ բարձրեալ Աստծուն, ընդառաջ գնամ նրան ողջակէզներով եւ մէկ տարեկան հորթերով:

7Տէրը կ՚ընդունի՞ հազարաւոր խոյեր կամ բիւրաւոր պարարտ նոխազներ, տա՞մ իմ անդրանիկը ամբարշտութեան պատճառով եւ իմ

8Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել, ողորմութիւն սիրել եւ

9Տիրոջ ձայնը քաղաքի վրայ կը հնչի եւ կը փրկի նրա անունից վախեցողներին: «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կը լցնի քաղաքը, եթէ ոչ

10եւ անօրէն տունը, որ անօրէն գանձեր է գանձում հպարտութեամբ եւ անիրաւութեամբ:

11Եւ կը լինի՞, որ անօրէնը կշեռքով արդարանայ կամ խարդախուած կշռի պայուսակով:

12Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտութեամբ, նրա բնակիչները անիրաւ բաներ խօսեցին, եւ նրանց լեզուները

13Ես քեզ ապականութեամբ հարուածեցի քո մեղքերի համար:

14Դու կ՚ուտես եւ չես յագենայ. ես մերժեցի քեզ. կը բռնուես եւ չես փրկուի, եւ նրանք, որ երբեմն փրկուեցին, սրի կը

15Դու կը սերմանես, բայց չես հնձի, դու ձէթ կը քամես, բայց չես օծուի իւղով, խաղող կը ճմռես, բայց գինի չես խմի:

16Կ՚ապականուեն իմ ժողովրդի անօրէնները եւ Աքաաբի տան բոլոր գործերը, դուք էլ շարժուեցէ՛ք ըստ նրա խորհուրդների,

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Micah 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.