Leviticus 8AE1994

1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

2«Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց զգեստներն ու օծութեան իւղը, մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը,

3եւ ամբողջ ժողովրդին հաւաքի՛ր վկայութեան խորանի դռան մօտ»։

4Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր իրեն. նա հաւաքեց ժողովրդին վկայութեան խորանի դռան մօտ։

5Մովսէսն ասաց ժողովրդին. «Այս բանն է կարգադրել Տէրը»։

6Մովսէսն Ահարոնին ու նրա որդիներին տարաւ եւ ջրով լողացրեց նրանց։

7Նա Ահարոնին հագցրեց պատմուճանը, գօտի կապեց նրա մէջքին, դրա վրայ հագցրեց թիկնոցը, յետոյ դրա վրայ դրեց վակասը,

8վակասի ժապաւէնով զգեստներն ամրացրեց միմեանց։ Դրա վրայ կապեց լանջապանակը, վերջինիս վրայ դրեց Յանդիմանութիւնն ու

9Նրա գլխին դրեց խոյրը, խոյրի վրայ, երեսի կողմից՝ նուիրագործուած եւ մաքուր ոսկէ թիթեղը, ինչպէս Տէրն էր պատուիրել

10Մովսէսն առնելով օծութեան իւղից՝ եօթն անգամ ցանեց զոհասեղանի վրայ։

11Նա օծեց զոհասեղանը, սրբագործեց այն ու դրա ամբողջ սպասքը, ինչպէս նաեւ լուացարանն ու դրա պատուանդանը. նա սրբագործեց

12Մովսէսն օծութեան իւղ ածեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։

13Մովսէսը մօտիկ բերեց Ահարոնի որդիներին, նրանց հագցրեց պատմուճանները, նրանց մէջքերին կապեց գօտիները, գլուխներին դրեց

14Մովսէսն այնուհետեւ մօտ բերեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը

15Մովսէսն առաւ նրա արիւնից եւ իր մատով շուրջանակի քսելով զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին՝ սրբագործեց զոհասեղանը։ Եւ

16Նա սրբագործեց այն, որպէսզի քաւութեան զոհաբերութիւն կատարի դրա վրայ։ Մովսէսն առաւ փորոտիքի ամբողջ ճարպը, լեարդի

17Նա զուարակի մնացած մասերը՝ մորթին, միսն ու կղկղանքը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպէս Տէրն էր հրամայել

18Մովսէսը մօտ բերեց ողջակէզի համար նախատեսուած խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,

19եւ Մովսէսը մորթեց խոյը, նրա արիւնը թափեց զոհասեղանի շուրջը։

20Նա խոյը բաժանեց մասերի, առաւ գլուխը, կտրտուած մասերն ու ճարպը, փորոտիքն ու ոտքերը լուաց ջրով։

21Մովսէսը խոյն ամբողջութեամբ դրեց ողջակէզների զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, քանի որ դա Տիրոջը

22Մովսէսը մօտ բերեց երկրորդ խոյը, որպէսզի կատարուի քահանաներին սրբագործելու ծէսը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց

23եւ Մովսէսը մորթեց այն։ Մովսէսն առաւ դրա արիւնից, քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ

24Մովսէսը մօտ բերեց Ահարոնի որդիներին, այդ արիւնից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատներին

25Նա առաւ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, լեարդի բլթակը, երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ աջ թեւը։

26Նա Տիրոջ առաջ գտնուող եւ քահանաներին սրբագործելու ծէսի համար նախատեսուած մի բաղարջ կարկանդակ վերցրեց սկուտեղից,

27Նա այդ ամէնը դրեց Ահարոնի ձեռքերի ու նրա որդիների ձեռքերի վրայ եւ դրանք ընծայաբերեց Տիրոջ առաջ։

28Մովսէսը դրանք վերցնելով նրանց ձեռքերից՝ զոհասեղանի վրայ դրեց որպէս նրանց քահանայ ձեռնադրելու համար կատարուած

29Մովսէսն առաւ խոյի կուրծքը եւ Տիրոջ առաջ խոյի նուիրաբերման շարժում արեց։ Դա եղաւ Մովսէսին յատկացուած բաժինը, ինչպէս

30Մովսէսը, վերցնելով օծութեան իւղից ու զոհասեղանի վրայի արիւնից, ցանեց Ահարոնի ու նրա զգեստների, նրա որդիների ու

31Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։ Մովսէսն ասաց Ահարոնին ու

32Հացի ու մսի մնացորդները կրակով կ՚այրէք։

33Վկայութեան խորանի դռնից եօթն օր դուրս չգաք, մինչեւ չլրանայ ձեր քահանայ օծուելու համար սահմանուած օրը, որովհետեւ

34(ինչպէս եւ կատարուեց իսկ)։ Տէրը այդպէս է պատուիրել կատարել, որպէսզի քաւուեն ձեր մեղքերը։

35Վկայութեան խորանի դռանը եօթն օր՝ գիշեր ու ցերեկ կը նստէք եւ Տիրոջ պահպանութեան կարգը կը կատարէք, որպէսզի չմեռնէք։

36Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամէնը, ինչ Տէրն էր կարգադրել Մովսէսին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Leviticus 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.