Leviticus 11AE1994

1Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.

2«Դիմեցէ՛ք Իսրայէլի որդիներին եւ ասացէ՛ք. «Սրանք են երկրի վրայ եղած այն անասունները, որ կարող էք ուտել։

3Կ՚ուտէք բոլոր կճղակաբաշխ՝ թաթերը երկուսի բաժանուած եւ որոճացող կենդանիները։

4Մի՛ կերէք այն կենդանիները, որոնք թէեւ որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, ինչպէս ուղտը, որը թէեւ որոճում է, բայց

5նապաստակը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,

6ճագարը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,

7խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է։

8Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ դրանց դիակին մօտեցէք, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են։

9Ահա թէ ինչ պիտի ուտէք ջրերի մէջ եղած կենդանիներից. նրանք, որ ունեն լողակներ ու թեփուկ եւ ապրում են ջրերում,

10Ջրերում, ծովերում ու վտակներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ մի՛ կերէք, նոյնպէս եւ՝ այն

11Դրանց միսը չուտէք եւ դրանց դիակներից գարշեցէ՛ք,

12որովհետեւ ջրի մէջ եղած բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, թող ձեզ համար պիղծ համարուեն։

13Սրանք են այն թռչունները, որոնցից պէտք է գարշէք եւ որոնց միսը պիտի չուտէք, որովհետեւ ձեզ համար պիղծ են. արծիւ,

14անգղ, ցին եւ այն, ինչ սրանց նման է։

15Նաեւ ագռաւ եւ այն, ինչ սրա նման է,

16ջայլամ, բու, որոր եւ այն, ինչ սրանց նման է,

17բազէ եւ այն, ինչ սրա նման է, հաւապատիր, հողամաղ,

18քաջահաւ, սոխակ, հաւալուսն, կարապ,

19արագիլ, քարադր՚ եւ այն, ինչ սրանց նման է, այլեւ՝ յոպոպ եւ չղջիկ։

20Չորս ոտքով քայլող ամէն մի թռչնազգի զեռուն թող պիղծ համարուի ձեզ համար։

21Թռչնազգի զեռուններից կ՚ուտէք դրանք, որոնք քայլում են չորս ոտքով, որոնց ոտքերը գետնի վրայ ոստոստելու համար սրունք

22Կ՚ուտէք հետեւեալները. ջորեակ եւ այն, ինչ սրա նման է, խարագուլ եւ այն, ինչ սրա նման է, մորեխ եւ այն, ինչ սրա նման է,

23Թռչնազգի ամէն մի այլ զեռուն, որ չորս ոտք ունի, պիղծ է ձեզ համար. դրանցով չպղծուէք։

24Դրանց դիակին դիպչող ամէն ոք մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։

25Ամէն ոք, ով ձեռք կը տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները եւ պիղծ համարուի մինչեւ երեկոյ։

26Կճղակաւոր այն բոլոր անասունները, որոնց կճղակը կիսուած չէ, եւ չեն որոճում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով որ դիպչի

27Չորքոտանի բոլոր այն կենդանիները, որոնք միայն առջեւի թաթերի վրայ են քայլում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով դիպչի

28Ով ձեռք տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ, որովհետեւ այդ

29Երկրի վրայ փորսող գնացող բոլոր կենդանիներից ձեզ համար պիղծ են. աքիսը, մուկը, տիտեռը,

30առնէտը, քամելէոնը, բծաւոր մողէսը, մողէսն ու խլուրդը։

31Երկրի վրայ փորսող գնացող այս բոլոր կենդանիները պիղծ են ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց դիակին, թող պիղծ համարուի

32Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի, լինի դա փայտից պատրաստուած ամէն տեսակի անօթ, զգեստ, կաշի կամ

33Եթէ խեցէ որեւէ անօթի մէջ դրանցից ընկնի, անօթի մէջ եղածը թող պիղծ համարուի, իսկ անօթը թող ջարդեն։

34Ամէն մի կերակուր, որի վրայ կ՚ընկնի այդպիսի պղծուած անօթի ջուրը, թող պիղծ համարուի։ Այդպիսի անօթի մէջ գտնուող ամէն

35Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի։ Թոնիրներն ու կասկարաները թող ջարդուեն, քանի որ պղծուած են

36Ջրի աղբիւրները, ջրհորներն ու ջրակոյտերը թող մաքուր համարուեն ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց մէջ ընկած դիակին, թող

37Եթէ դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրայ, ապա սերմացուն մաքուր թող համարուի,

38իսկ եթէ սերմացուի վրայ ջուր թափելուց յետոյ դրա վրայ ընկնեն պիղծ կենդանիների դիակներ, ապա այդ սերմացուն թող անմաքուր

39Եթէ ձեզ համար ուտելու ենթակայ անասուններից որեւէ մէկը սատկի, ապա դրա դիակին դիպչողը թող մինչեւ երեկոյ պիղծ

40Ով ձեռք տայ դրա դիակին, նա պէտք է լուանայ իր զգեստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ։

41Երկրի վրայ փորսող գնացող ամէն մի կենդանի թող պիղծ համարուի ձեզ համար, ուրեմն եւ թող չուտուի։

42Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք սողում են իրենց որովայնի վրայ, բոլոր այն կենդանիները, որոնք սողում են չորս

43Մի՛ ապականէք ձեզ երկրի վրայ սողացող սողուններով, դրանցով մի՛ պղծուէք եւ դրանց պատճառով անմաքուր մի՛ դարձէք։

44Ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը։ Սրբուեցէ՛ք եւ սո՛ւրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Դուք ձեզ մի՛ պղծէք

45Ե՛ս եմ, Տէր Աստուածը, որ ձեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ համար Աստուած լինեմ։ Դուք սուրբ եղէք,

46Ահա այս է անասունների եւ թռչունների, ջրերում եւ ցամաքում շարժուող բոլոր շնչաւորների վերաբերեալ օրէնքը,

47որպէսզի դուք կարողանաք զանազանութիւն դնել մաքուրի եւ անմաքուրի միջեւ, եւ որպէսզի Իսրայէլի որդիներին սովորեցնէք, թէ

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Leviticus 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.