Judges 5AE1994

1Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.

2«Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար, Ժողովրդի յօժարութեան համարՕրհնեցէ՛ք Տիրոջը։

3Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր,Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր,Ես Տիրոջն եմ երգում,Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն։

4Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից,Երբ չուեցիր Եդոմի դաշտերից,Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ,Ամպերը ջուր

5Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից,Իսրայէլի Տէր Աստծու երեսից։

6Անաթի որդի Սամեգարի օրերին,Յայէլի օրերինՊակասեցին թագաւորները,Գնացին շաւիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։

7Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը։

8Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների.Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների

9Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է.Ժողովրդի զօրաւորնե՛ր,Օրհնեցէ՛ք Տիրոջը։

10Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,Դատաւորների ատեան գնացողնե՛ր,

11Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ.Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ,Նա զօրացրեց արդարութիւնն

12Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ.Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով։Զօրացած՝

13Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը,Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։

14Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին։Իմ մօտից խուզարկուներ իջան

15Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին,Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ։Ռուբէնի տոհմերումՄեծամեծ

16Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջԵւ լսում են տագնապողների գոչիւնը,Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը։Մեծամեծ յուզմունք է

17Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ։Ասերը ծովի եզերքին է

18Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ,Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի

19Թագաւորներ եկան եւ պատերազմեցին,Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ,Մակեդդովի ջրերի

20Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,Պատերազմեցին Սիսարայի դէմ։

21Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,Կադեսիմի հեղեղատը,Կիսոնի հեղեղատը։Թող ես կոխոտեմ նրանց,Թող իմ ոտքը զօրանայ։

22Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի սմբակները։Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը։

23«Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, - Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին,Որովհետեւ Տիրոջն օգնութեան

24Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝Կինեցի Քաբերի կինը,Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում։

25Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց,Իշխանների ամանով կարագ մատուցեց։

26Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու։Սպանեց Սիսարային,Ցիցը մեխեց նրա քունքի

27Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,Ընկաւ նրա ծնկների միջեւ,Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը։

28Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից,Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին,Իսկ նրա կառքն ուշանում էր

29Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում,Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում.

30« Աւար բաշխողները չեն գտնի նրան,Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը։Նրա աղիքները ճմլեց

31Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը,Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ»։

32Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր,Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր

33Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Judges 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.