1Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ։
2Լուրը հասաւ գազացիներին, եւ նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը դարանակալեցին նրան
3Սամփսոնը քնեց մինչեւ կէսգիշեր. կէսգիշերին վեր կացաւ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը եւ դրանք նիգերով մէկտեղ
4Դրանից յետոյ նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Սորեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։
5Այդ կնոջ մօտ եկան այլազգիների նախարարները եւ ասացին. «Խաբի՛ր նրան եւ տե՛ս, թէ ինչում է նրա մեծ զօրութիւնը, եւ կամ
6Եւ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թէ ինչում է քո մեծ զօրութիւնը, եւ քեզ տկարացնելու համար ինչով պէտք է կապել
7Սամփսոնը նրան ասաց. «Եթէ ինձ կապեն եօթը դալար ճիւղերով, կը տկարանամ եւ կը դառնամ սովորական մարդկանց նման»։
8Եւ այլազգիների նախարարները բերին եօթը դալար ճիւղեր, եւ Դալիլան նրան կապեց դրանցով
9ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ նա կտրտեց
10Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ եւ սուտ խօսեցիր, գոնէ հիմա ասա՛, թէ ինչով կը կապուես»։
11Եւ նա ասաց նրան. «Եթէ ինձ կապեն եօթը նոր չուաններով, որոնք գործածուած չլինեն, կը տկարանամ եւ կը լինեմ սովորական
12Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ Դալիլան
13Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչեւ ե՞րբ պիտի խաբես ինձ եւ սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թէ ինչո՞վ կը կապուես»։ Նա ասաց
14Եւ Դալիլան քնեցրեց նրան, առաւ նրա գլխի եօթը գիսակները շղթայաձեւ հիւսքերով, ցցերով ամրացրեց պատին եւ ասաց նրան.
15Դալիլան նրան ասաց. «Ինչպէ՞ս ես ասում, թէ քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ
16Եւ երբ ամբողջ գիշերը նեղեց նրան խօսքերով, թախանձեց եւ հոգին հանեց սպանելու չափ,
17նա սրտանց պատմեց նրան ամէն ինչ եւ ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետեւ Աստծու ուխտաւոր եմ ես իմ մօր
18Երբ Դալիլան տեսաւ, որ նա սրտանց պատմեց իրեն ամէն ինչ, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին եւ ասաց.
19Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մէջ, վարսաւիր կանչեց, որն ածիլեց նրա գլխի եօթը գիսակները։ Նա սկսեց թօշնել, եւ
20Դալիլան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից եւ ասաց. «Վեր կենամ եւ անեմ այնպէս,
21Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, իջեցրին նրան Գազա, կապեցին երկաթէ կապանքներով, եւ նա բանտում աղօրիք
22Նրա գլխի մազերն սկսեցին աճել ածիլելուց յետոյ։
23Այլազգիների նախարարները հաւաքուեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագոնին եւ ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր
24Երբ մարդիկ տեսան նրան, օրհնեցին իրենց աստուածներին՝ ասելով. «Մեր աստուածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ մեր
25Երբ նրանց սրտերը զուարթացան, ասացին. «Կանչեցէ՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գայ»։ Սամփսոնին կանչեցին բանտից
26Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛յլ տուր ինձ շօշափեմ սիւները, որոնց վրայ հաստատուած է այս տունը, եւ
27Տունը լի էր տղամարդկանցով եւ կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրայ կային մօտ երեք հազար
28Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր, յիշի՛ր ինձ եւ զօրացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստուա՛ծ,
29Եւ Սամփսոնը բռնեց մէջտեղի երկու սիւներից, որոնց վրայ հաստատուած էր տունը, եւ յենուեց նրանց վրայ՝ մէկին աջ ձեռքով,
30Եւ Սամփսոնն ասաց. «Թող մեռնեմ ես այս այլազգիների հետ»։ Եւ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկաւ բոլոր նախարարների եւ նրա
31Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունն իջան, վերցրին հանեցին եւ թաղեցին նրան իր հօր Մանովէի գերեզմանում, Սարաայի եւ