Job 20AE1994

1Սոփար Մինեցին նորից խօսեց ու ասաց.

2«Չէի կարծում, թէ դու մեր դիմաց այդպէս կը խօսես։ Մի՞թէ դու ինձնից աւելի իմաստուն ես։

3Ես ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատին, եւ իմ բանականութեան ոգին է, որ պատասխան է տալու ինձ։

4Մի՞թէ դու դա հիմա ես իմացել եւ ոչ թէ այն ժամանակուանից, երբ երկրի վրայ մարդն է ստեղծուել։

5Ամբարիշտների ուրախութիւնը չարաչար կործանման նշան է, անօրէնների խնդութիւնը՝ կորուստ։

6Եթէ անգամ երկինք բարձրանան նրա ընծաները, ողջակէզներն էլ ամպերին հասնեն, -

7երբ թուայ, թէ հաստատուած է՝ այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր որ նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։

8Երազի պէս է թռչելու եւ չի գտնուելու. գիշերային տեսիլքի պէս է թռչելու նա։

9Այն աչքը, որ նայել է նրան, այլեւս չի տեսնելու, ոչ էլ նրա բնակավայրն է նրան ընդունելու։

10Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքուելու։

11Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին յագեցած, իր հետ էլ հողում են ննջելու։

12Եթէ անգամ քաղցրանայ չարութիւնը նրա բերանում, թաքցնի այն իր լեզուի տակ, -

13չի՛ խնայելու նրան, թողութիւն չի՛ շնորհելու։

14Կուտակելու է այն իր կոկորդում, ու ինքն էլ չի կարողանալու իրեն օգնութեան հասնել. իժի թոյն կայ նրա փորում։

15Անիրաւութեամբ հաւաքուած նրա հարստութիւնը դուրս է փսխուելու. հրեշտակը նրան քաշել հանելու է տնից։

16Վիշապների զայրոյթն է նա ծծելու, եւ նրան օձի լեզուն է սպանելու։

17Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը, ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ։

18Զուր ու պարապ տեղն է նա հարստութիւն վաստակել, ուստի չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպէս չծամուող ու

19որովհետեւ շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել։

20Նրա ունեցուածքին փրկութիւն չկայ. իր ցանկացած ձեւով չի ազատուելու։

21Ուտելու մթերք չի ունենալու։ Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու։

22Երբ իրեն թուայ, թէ ահա առատութեան մէջ է՝ նեղութիւն է կրելու։ Ամէն անգամ տագնապի մէջ է լինելու,

23թէ ինչպէ՛ս է լցուելու իր որովայնը։ Աստուած նրա վրայ է ուղարկելու իր սրտմտութիւնն ու զայրոյթը, վրան ցաւեր է թափելու,

24եւ նա սրի ձեռքից չի ազատուելու։

25Պղնձէ աղեղն է խոցոտելու նրան. նետն է թափ անցնելու նրա մարմնով։ Նրա յարկի տակ աստղեր են շուռ գալու, եւ արհաւիրքներ

26Համակ խաւարն է սպասում նրան, եւ անշէջ հուրն է ճարակելու նրան։ Եկուորն է չարչարելու նրա ընտանիքը։

27Երկինքը մէջտեղ է հանելու նրա անօրէնութիւնները, եւ աշխարհն է վեր կենալու նրա դէմ։

28Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. հասնելու է նրա վրայ ցասման օրը։

29Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, եւ այս է լինելու նրա ունեցուածքը՝ Վերակացուից սահմանուած»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 20.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.