Jeremiah 7AE1994

1Ահա այն պատգամը, որ Տէրը տուեց Երեմիային՝ ասելով.

2«Կանգնի՛ր Տիրոջ Տան դռան մօտ եւ այնտեղ յայտարարի՛ր այս խօսքերը. կ՚ասես. «Լսի՛ր Տիրոջ խօսքը, ո՛ղջ Հրէաստան, դու, որ

3Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Աստուածն Իսրայէլի. «Ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու վարքը, եւ ես կը բնակեցնեմ ձեզ այս

4Մի՛ ապաւինէք սուտ խօսքերին. նրանք, որ ասում են՝ Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, բոլորովին ձեզ չեն օգնի։

5Եթէ իսկապէս ուղղէք ձեր ընթացքն ու վարքը, եթէ այր մարդու եւ նրա ընկերոջ միջեւ օրէնք ու արդարութիւն պահէք,

6օտարականին, որբին ու այրուն չնեղէք, անմեղ արիւն չթափէք այդտեղ եւ չարութեան չհանդիպելու համար օտար աստուածներին

7ապա ձեզ կը բնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուեցի ձեր հայրերին։

8Իսկ եթէ դուք սուտ խօսքերին ապաւինէք, ինչից ոչ մի օգուտ չէք ունենալու,

9եւ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, սուտ երդում տաք, խնկարկէք Բահաղին, հետեւէք օտար սուտ աստուածներին, որոնց չէք

10Ու դուք կը գաք, կը կանգնէք իմ առաջ, այս Տան մէջ, որի վրայ իմ անունն է դրուած, եւ կ՚ասէք՝ «Հրաժարուեցինք բոլոր այն

11Միթէ ձեր աչքին աւազակների քարա՞յր է դարձել իմ այս Տունը, որի վրայ իմ անունն է դրուած։ Ահաւասիկ ես տեսայ, - ասում է

12Գնացէ՛ք Սելով՝ իմ այն տեղը, ուր առաջ հաստատել էի իմ անունը, տեսէք, թէ ինչպէ՛ս վարուեցի նրա հետ Իսրայէլի իմ ժողովրդի

13Եւ հիմա, - ասում է Տէրը, - քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խօսեցի ձեզ հետ՝ կանխաւ իսկ ասելով այդ

14ապա այդ Տան հետ, որի վրայ դրուած է իմ անունը, եւ որտեղ դուք ապաստան էք գտել, նոյնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ,

15Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպէս գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։

16«Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմութիւն մի՛ խնդրիր եւ մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհուիր

17Չե՞ս տեսնում, թէ ինչե՛ր են կատարում դրանք Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի ճանապարհներին.

18նրանց որդիները փայտ են հաւաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպէսզի երկնքի

19Բայց միթէ ի՞նձ են բարկացնում, - ասում է Տէրը, - թէ՞ իրենք իրենց, եթէ երեսի ամօթ ունենան»։

20Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկութիւնը կը թափեմ այդ տեղի վրայ, մարդու եւ անասունի վրայ,

21Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ձեր ողջակէզները ձեր զոհերի հետ միասին հաւաքեցէ՛ք եւ մի՛ս

22Ձեր հայրերի հետ ոչինչ չխօսեցի եւ ոչ էլ պատուէր տուեցի նրանց ողջակէզների եւ զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի

23Բայց ա՛յս բանը պատուիրեցի նրանց՝ ասելով. «Ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստուած կը լինեմ, իսկ դուք ինձ

24Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի խորհուրդներին։

25Եւ այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան Եգիպտացիների երկրից, այն օրից մինչեւ այսօր նրանք յետ գնացին եւ ոչ

26Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, եւ նրանք աւելի անհնազանդ դարձան, քան իրենց հայրերը։

27Այս խօսքերը դու կ՚ասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կը կանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տայ։

28Ու դու կ՚ասես նրանց. «Սա այն ազգն է, որ չանսաց իր Տէր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հաւատքը նուազեց, եւ

29«Կտրի՛ր մազերդ ու դէ՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետեւ Տէրը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր

30Արդարեւ, - ասում է Տէրը, - Յուդայի որդիները չարութիւն արին իմ առաջ. իրենց գարշելի աստուածներին կարգեցին իմ անունը

31Նաեւ Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մէջ այրելու համար, մինչդեռ

32Ահա թէ ինչու գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի Տափեթի բագին կամ Ենոմացիների ձոր, այլ՝

33Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների եւ երկրի գազանների համար, եւ մարդ չի լինելու, որ հալածի

34Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը եւ ցնծացողների ձայնը, հարսի ձայնը

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Jeremiah 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.