1Այս խօսքերը Թագաւորութիւնների չորրորդ գրքից են.
2Քսանմէկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագաւոր դարձաւ: Տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունն Ամիտաալ
3Սեդեկիան Տիրոջ առաջ չարիք գործեց, ինչպէս Յովակիմն էր գործել:
4Տէրը զայրացել էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի վրայ այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց, եւ Սեդեկիան ապստամբեց
5Իսկ նրա թագաւորութեան իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ
6Մինչեւ Սեդեկիա արքայի տասնմէկերորդ տարին քաղաքն ընկաւ նեղութեան մէջ:
7Իսկ չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացաւ սովը. հաց չկար, որ երկրի բնակչութիւնն ուտէր:
8Քաղաքի պարիսպը ճեղք տուեց, բոլոր կռուող մարդիկ փախուստի դիմեցին եւ գիշերով, երբ քաղդէացիները քաղաքի շուրջն էին,
9Քաղդէացիների թագաւորի զօրքերը հետապնդեցին եւ Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները
10Բռնեցին թագաւորին եւ բերին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մօտ, որը նրա հետ դատաստան տեսաւ:
11Բաբելացիների արքան Սեդեկիայի առաջ կոտորեց նրա որդիներին, Դեբլաթայում կոտորեց նաեւ Յուդայի երկրի բոլոր իշխաններին,
12Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ ձեռքերը կապեց շղթաներով: Բաբելացիների արքան տարաւ նրան Բաբելոն եւ մինչեւ նրա մահուան
13Հինգերորդ ամսին, ամսի տասին, «դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր, «բաբելացիների արքայի
14կրակի մատնեց Տիրոջ Տունը եւ արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ դղեակները հրով այրեց,
15իսկ քաղդէացի բոլոր զօրքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղէմի պարիսպներն ամբողջապէս շուրջանակի քանդեցին:
16Բայց ժողովրդի չքաւոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպէս եւ փախստականներին, որոնք փախել էին
17Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց՝ այգեգործներ ու հողագործներ լինելու համար:
18Տիրոջ Տան պղնձէ սիւներն ու խարիսխները եւ պղնձէ մեծ աւազանը, որ Տիրոջ Տան մէջ էր, քաղդէացիները ջարդեցին եւ ամբողջ
19Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը,
20Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. ո՛րը ոսկի էր՝ վերցրեց
21Սիւները երկուսն էին, պղնձէ մեծ աւազանը՝ մէկը. իսկ աւազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ Տան մէջ շինել էր
22Սիւներից ամէն մէկի բարձրութիւնը երեսունհինգ կանգուն էր, որոնցից իւրաքանչիւրի շուրջը տարածւում էր տասներկու կանգուն
23Նրանց գլխին պղնձէ խոյակներ կային, ամէն մի խոյակի բարձրութիւնը՝ հինգ կանգուն. մի խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում
24Նռնազարդերի թիւը մի կողմի վրայ իննսունվեց էր, իսկ բոլոր նռնազարդերը շուրջանակի ցանցի վրայ հարիւր հատ էին:
25Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխաւոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների:
26Այդ քաղաքից ձերբակալեց նաեւ մի ներքինու, որ պատերազմող մարդկանց զօրապետն էր, եւ եօթը անուանի մարդկանց, որոնք
27Նաբուզարդան դահճապետն առաւ նրանց ու տարաւ բաբելացիների արքայի մօտ, Դեբլաթա:
28Բաբելացիների արքան մահուան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում, Եմաթի երկրում: Յուդայի երկրի ժողովուրդը իր
29Սա է այն ժողովուրդը, որին գերեց Նաբուքոդոնոսոր արքան. եօթներորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայ,
30Նաբուքոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղէմից տարան ութ հարիւր երեսուներկու հոգի,
31Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունհինգ հոգի,
32Յուդայի երկրի արքայ Յովակիմի գերութեան երեսունեօթներորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ
33նրա հետ քաղցրութեամբ խօսեց եւ նրա բարձն աւելի վեր դրեց, քան այն թագաւորների բարձերը, որոնք Բաբելոնում նրա մօտ էին:
34Փոխեց բանտի նրա պատմուճանը, եւ նա ինչքան ժամանակ որ ապրեց՝ ամէն օր միշտ արքայի մօտ էր հաց ուտում:
35Նրա համար սահմանուեց մշտական ռոճիկ, որը նրա կեանքի ամբողջ ընթացքում, բաբելացիների արքայի կողմից, տալիս էին նրան