Jeremiah 48AE1994

1Մովաբի մասին

2Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ,

3Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի: Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ «Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող

4Օրոնայիմից լսւում է գուժկանների բօթը. «Մովաբն աւերուեց ու մեծ կոտորածի ենթարկուեց»:

5Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց,

6եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով: Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի.

7փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ:

8Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես: Քամոսը գերի պիտի գնայ

9Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք իսկ չպիտի փրկուի, բնակիչը պիտի ոչնչանայ, դաշտեցին՝

10Այսպէս է ասում Տէրը. «Մի ծաղիկ տուէք Մովաբին որպէս նշան,որը տոչորուելով պիտի տոչորուի, իսկ նրա բոլոր քաղաքները

11Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը

12«Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել,

13Ահա թէ ինչու օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մօտ, որոնք պիտի կռացնեն նրան, նրա

14Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից:

15Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Հզօր ենք, կռուի մէջ զօրեղ տղամարդ ենք»:

16Կորստեան մատնուեց Մովաբն իր քաղաքներով, եւ նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու, - ասում է արքան, որի

17Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս:

18Խղճացէ՛ք նրան ամէն կողմից. ամէնքդ, որ գիտէք նրա անունը, ասացէ՛ք.«Ինչո՞ւ խորտակուեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի

19Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան

20Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛՝ «Ի՞նչ

21Ամօթահար եղաւ Մովաբը, որովհետեւ կործանուեց: Ճչա՛ եւ աղաղակի՛ր, գո՛յժ տուր Առնոնին, թէ Մովաբը կործանուեց:

22Դատաստանն է սպառնում Միսորի երկրին՝

23Քիլոնին, Յասսային, Մոփաթին, Դեբոնին եւ Նաբաւին, Դեբլաթեմի տանն

24ու Կարիաթիմին, Գամողի տանը եւ Մաւոնի տանը,

25Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին:

26Ջարդուեց Մովաբի եղջիւրը, եւ նրա յանդգնութիւնը խորտակուեց», - ասում է Տէրը:

27Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ, որպէսզի ինքն էլ խայտառակ լինի:

28Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի

29Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների

30Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ

31«Ես էլ իմացայ նրա արած գործերը, - ասում է Տէրը: - Միթէ ըստ նրա կարողութեան չէի՞ն նրա բազուկները, բայց նա այդպէս

32Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում

33Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի: Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան

34Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը: Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ

35Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը

36Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին:

37Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց,

38Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր

39Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու:Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ

40Ինչպէ՜ս կործանուեց, ողբացէ՛ք, ինչպէ՜ս դարձրեց նա իր թիկունքը. ամաչեց, ծաղրելի դարձաւ, եւ նրան քինախնդիր եղան իրեն

41Այսպէս է ասում Տէրը. «Ահա արծուի նման թշնամին առաջ պիտի սլանայ եւ իր թեւերը տարածի Մովաբի վրայ:

42Պիտի գրաւուի Կարիաւոթը, պիտի նուաճուեն նրա ամրոցները, եւ այն օրը Մովաբի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի

43Մովաբը, իբրեւ ժողովուրդ, պիտի կորչի, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ:

44Վիհ, սարսափ ու որոգայթ պիտի լինի քեզ համար, ո՛վ դու, որ բնակւում ես Մովաբում.

45ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին,

46Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց

47Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարուեցին:

48Բայց վերջին օրերը, - ասում է Տէրը, - Մովաբի գերեալներին պիտի վերադարձնեմ»: Մովաբի դատաստանը մինչեւ այստեղ է

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Jeremiah 48.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.