Jeremiah 40AE1994

1Սա է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում:

2Առաւ նրան դահճապետն ու ասաց. «Քո Տէր Աստուածն հէնց ա՛յս տեղի համար բարբառեց այդ չարութիւնների մասին:

3Տէրն սպառնաց եւ կատարեց այնպէս, ինչպէս խօսել էր, քանզի մեղանչեցիք Տիրոջ հանդէպ եւ ականջ չդրիք նրա ձայնին, որի համար

4Եւ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթէ քեզ համար հաճելի ես գտնում ինձ հետ գալ

5Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛ ում մօտ որ կամենում ես: Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին

6Երեմիան գնաց Մասեփա, Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ բնակուեց այնտեղ երկրում մնացած ժողովրդի մէջ:

7Բոլոր զօրքերի հրամանատարները, որոնք գտնւում էին դաշտում, իրենք ու իրենց զօրքերը լսեցին, որ բաբելացիների արքան

8Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մօտ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայէլը, Կարէի որդիներ Յովնանն ու Յովնաթանը,

9Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տուեց ու ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի

10Ես էլ ահաւասիկ մնում եմ Մասեփայում, որպէսզի դէմ կանգնեմ այն քաղդէացիներին, որոնք կը յարձակուեն ձեզ վրայ: Իսկ դուք

11Եւ բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին եւ ամոնացիների մէջ, որոնք Եդոմում էին, ոմանք էլ՝ տարբեր

12այդ բոլոր հրեաներն ամէն տեղից, ուր ցրուած էին, եկան Յուդայի երկիրը, Մասեփա, Գոդողիայի մօտ, եւ չափազանց շատ գինի ու

13Կարէի որդի Յովնանն ու զօրքերի բոլոր հրամանատարները եւս, որոնք ուրիշ տեղ էին գտնւում, Մասեփայում ներկայացան

14«Գիտե՞ս այն մասին, որ ամոնացիների Բայաելիս թագաւորը Նաթանի որդի Իսմայէլին ուղարկել է քեզ մօտ, որպէսզի սպանի քեզ»:

15Ապա Կարէի որդի Յովնանը Մասեփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Թո՛յլ տուր գնամ սպանեմ Նաթանի որդի Իսմայէլին, ու ոչ ոք

16Իսկ Աքիկամի որդի Գոդողիան Կարէի որդի Յովնանին ասաց. «Մի՛ արա ինչպէս ասացիր, քանզի Իսմայէլի մասին դու սուտ խօսեցիր»:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Jeremiah 40.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.