Isaiah 43AE1994

1Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի

2Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի.եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը

3քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար

4Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կը տամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի

5Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ. արեւելքից կը բերեմ քո սերունդը եւ արեւմուտքից կը հաւաքեմ քեզ։

6Հիւսիսին կ՚ասեմ՝ բե՛ր, եւ հարաւին, թէ՝ մի՛ արգելիր. բերէ՛ք իմ որդիներին հեռաւոր երկրից եւ իմ դուստրերին՝ երկրի

7բոլորի՛ն, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան։

8Բարձրացրի կոյր ժողովրդին. եւ թէպէտ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, եւ խցանուած են նրանց ականջները։

9Թող բոլոր ազգերը հաւաքուեն միասին, թող նրանց իշխանները ժողովուեն, բայց ո՞վ կարող է պատմել այս, եւ կամ ո՞վ կարող է

10Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած. -ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու

11Ե՛ս եմ Աստուած, ինձնից բացի չկայ մէկը, որ փրկութիւն տայ։

12Յայտնեցի եւ փրկեցի. նախատեցի, ու ձեր մէջ օտար չկար. դուք ինքներդ կարող էք վկայ լինել ինձ համար։

13Ես եմ Տէր Աստուածը ի սկզբանէ եւ միշտ.չկայ մէկը, որ իմ ձեռքից կարողանայ ազատուել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող

14Այսպէս է ասում Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կ՚ուղարկեմ, բոլորին տեղահան

15Ե՛ս եմ Տէր Աստուածը՝ ձեր սուրբը, որ ցոյց տուի ձեզ Իսրայէլի թագաւորին»։

16Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ,

17Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազմահամար զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս

18«Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք,

19քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում

20Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի

21Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։

22«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։

23Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ

24Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների

25Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըեւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու։

26Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։

27Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։

28Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Isaiah 43.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.